Երևան, 24.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԼԱՅՖ

Դեղատոմս հոդացավերի դեմ
- Սոճու ճյուղերը կտրել, դնել 10 լիտրանոց կաթսայի մեջ մինչեւ կեսը, վրան եռման ջուր լցնել, եռացնել 5 րոպե: Ավելի լավ է դա անել առավոտյան եւ թողնել թրմվի մինչեւ երեկո: Երեկոյան ավելացնել կես կգ աղ, լավ խառնել եւ քամել: Այդ թուրմով վաննա ընդունել 15-20 րոպե, ապա կարելի է սրբիչով մի թեթեւ չորացնել մաշկը եւ պառկել քնելու: Ցանկալի է պրոցեդուրան կրկնել 5-6 անգամ` շաբաթը 2 անգամ:

Քսուք հոդացավերի դեմ

- 1 ճաշի գդալ մեղրը, 1 ճաշի գդալ մանանեխը (գորչիցա) եւ 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղը լավ խառնել իրար: Ջրի գոլորշու վրա եփել մինչեւ միասեռ զանգված դառնալը: Պատրաստի զանգվածը մերսել ցավող մասին:

Արյան բարձր ճնշման դեմ

- 1 ճ/գ առյուծագիի (պուստիրնիկ) չոր տերեւների վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 30-40 րոպե թողնել փակ թերմոսի մեջ: Ապա քամել եւ խմել օրը կես բաժակ:

- Կարելի է նաեւ բազուկի հյութը խառնել գազարի հյութի հետ 1/4 հարաբերությամբ եւ երեկոյան խմել 0,5-ական բաժակ:
 

Похожее изображение


Պառկելախոցի դեմ


Մատրասի մեջ ծղոտ լցնել` նախապես հեռացնելով կոշտ մասերը: Սա օգնում է, եթե հիվանդը շատ երկար ժամանակ պառկում է այսպիսի ներքնակի վրա:

Ոտքերի մաշկային հիվանդությունների բուժումը

- Ոտքերի սնկային հիվանդության ժամանակ օգնում է իշակաթնուկը (մոլոչայ): 100 գ իշակաթնուկի տերեւների վրա լցնել 1 լիտր եռման ջուր, փակել կափարիչով, դնել մարմանդ կրակի վրա եւ 10 րոպե եռացնել: Թողնել թրմվի 20 րոպե, ապա քամել: Ոտքերը դնել տաք թուրմի մեջ:

- Կրունկների չորացած, կոշտացած մաշկը կարելի է փափկեցնել հետեւյալ միջոցով: Կրունկներին

2-3 ժամ դնել հում, քերիչով անցկացրած գլուխ սոխ, ապա ոտքերը լվանալ տաք ջրով եւ քսել յուղոտ կրեմ կամ կարագ:

Похожее изображение

Բուժում ենք ինսուլտի հետեւանքները (3 թուրմի դեղատոմս)

- Խստորուկի (դիոսկորեա) արմատներից պատրաստված թուրմ: 200 գր խստորուկի արմատների վրա մեկ լիտր տաք օղի լցնել, 10 օր պահել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել մաքուր, եռացրած ջուր այնքան, որ հասնի նախնական ծավալին: Այս թուրմի մեջ փաթիլի նման նստվածքի առաջացումը նորմալ երեւույթ է: Օգտագործելուց առաջ թուրմը թափահարել: Խմել օրը 2 անգամ` առավոտյան եւ ճաշին, ուտելուց կես ժամ առաջ` 1 թեյի գդալ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

- Երեքնուկից եւ սոֆորայից թուրմ: Նախապես քաղել եւ չորացնել կարմիր (մարգագետնային) երեքնուկի գլուխները: Վերցնել կես լիտրանոց ապակե տարա, մինչեւ կեսը լցնել չոր երեքնուկը, վրան ավելացնել 50 գ սոֆորայի մանրացված սերմերը, տարան մինչեւ բերանը լցնել օղիով: 2 շաբաթ թողնել մութ տեղում, ապա քամել: Վրան ավելացնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել օրը մեկ անգամ` երեկոյան` 1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

- Շագանակի (կաշտան) սերմերի կեղեւից թուրմ: 25 գրամ շագանակի սերմի կեղեւի վրա լցնել 250 մլ օղի, թողնել 2 շաբաթ, ապա քամել: Վրան լցնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել ուտելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան`1 թ/գ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

Ուշադրությո՛ւն: Խստորուկի եւ երեքնուկի ու սոֆորայի թուրմերը խմել 25 օր, ապա 5 օր դադար տալ եւ այդ 5 օրը խմել շագանակի թուրմը: Նորից 25 օր խմել առաջին երկու թուրմերը, ապա հինգ օր` միայն շագանակի թուրմը: Բուժման կուրսը` մինչեւ երեք թուրմերը վերջանան (մոտ 4 ամիս):

Մաքրում ենք երիկամները

1 թեյի գդալ կտավատի սերմի վրա մեկ բաժակ ջուր լցնել եւ եռացնել այնքան, որ սերմերը փափկեն, եւ թուրմը թանձրանա: Այս թուրմը մաքրում է ինչպես երիկամները, այնպես էլ աղեստամոքսային ողջ տրակտը, արյունը, լյարդը: Կարելի է թուրմը պատրաստել ողջ օրվա համար եւ պահել թերմոսի մեջ: Խմել կեսական բաժակ օրվա ընթացքում` յուրաքանչյուր երկու ժամը մեկ: Քանի որ այն թանձր է, հարկավոր է խմելուց առաջ թուրմը լուծել տաք ջրի մեջ: Եթե կտավատի թուրմի համը շատ տհաճ է ձեզ համար, կարող եք ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ:

Картинки по запросу erikamner

Մաստոպատիայի դեմ

Հավասար քանակությամբ անթառամի ծաղիկները, կատվախոտի արմատը, առյուծագին, կատվալեզուն (փպՐպՊՈ), խնկածաղիկը մանրացնել, ավելացնել մասուր, խառնուրդից թեյ եփել եւ խմել կեսական բաժակ` օրը երեք անգամ` ուտելուց 30 րոպե առաջ: Այս թեյը խմել 1,5 ամիս, 2 շաբաթ դադար տալ, ապա նորից խմել 1,5 ամիս: Այդ ընթացքում չօգտագործել թունդ թեյ, սուրճ, շոկոլադ, ալկոհոլ եւ չծխել: Մաստոպատիայի ժամանակ կարելի է խմել նաեւ 10 կաթիլ յոդ` մեկ բաժակ ջրին: Կուրսը` մեկ ամիս:

Հազի դեմ

Մեկ լիտրանոց ապակե տարայի մեջ լցնել սոճու կանաչ կոներ (ցանկալի է՝ մեջտեղից կիսած), սոճու մի ճյուղ, կալենդուլայի երեք ծաղիկ, եզան լեզվի մի տերեւ, մի պտղունց երիցուկ, երեք պտղունց լորենու (սՌտՈ) ծաղիկներ, անանուխի (դաղձ) երեք տերեւ, ավելացնել եռման ջուր: Տարան փաթաթել խավավոր սրբիչով, թողնել 30 րոպե: Թուրմը խմել տաք վիճակում:

 

Картинки по запросу toqaxt

Մաստիտի դեմ

Աշորայի ալյուրը, սերուցքային կարագը եւ թարմ կաթը խառնել իրար, ստացված փափուկ խմորին փոքրիկ բլիթի ձեւ տալ եւ դնել հիվանդ տեղին: Թողնել ամբողջ գիշեր: Կրկնել երեք գիշեր անընդմեջ:

Նյարդային հողի վրա սրտխփոցի դեմ

Քերիչով անցկացնել 0,5 կգ կիտրոն` նախապես հանելով կորիզները, ավելացնել 200 գ մեղր. 40 գ ծիրանի աղացած կորիզ: Խառնուրդն ընդունել առավոտյան եւ երեկոյան` ուտելուց առաջ. մեկական ճաշի գդալ:

Գինին եւ սխտորը օգնում են իմպոտենցիայի դեպքում

Այս միջոցը օգտակար է եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց: 200 գ սպիտակ պորտվեյնի մեջ դնել մի գլուխ մաքրած սխտոր, մարմանդ կրակի վրա հասցնել եռման աստիճանի եւ 30 վայրկյան եռացնելուց հետո կրակից վերցնել: Ապա սառեցնել եւ սխտորի հետ միասին լցնել ապակե շշի մեջ: Պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ընդունել օրը երեք անգամ` ուտելուց 20 րոպե առաջ` մեկական թեյի գդալ: Կուրսը` երեք օր` սկսած լիալուսնից: Էրեկցիան լավացնելու համար պետք է այս խառնուրդը խմել երեք օր` ամեն տասնօրյակի սկզբում (1, 2, 3; 11, 12, 13; 21, 22, 23):

Մասուրը բուժում է


Մասուրը վիտամինների բնական շտեմարան է: Ձմռանը, երբ մարդիկ հատկապես ավելի շատ են զգում վիտամինների պակաս, շուտ են հոգնում, հաճախ են հիվանդանում, մասուրն ուղղակի անփոխարինելի է: Հասած մասուրի մեջ C վիտամինը 10 անգամ ավելի շատ է, քան սեւ հաղարջի, եւ 50 անգամ ավելի շատ է, քան կիտրոնի մեջ: Բացի դրանից, մասուրը պարունակում է նաեւ B1, B2, P, K եւ կարոտին: Այդ պատճառով մասուրից պատրաստված թուրմերը, եփուկները օգտագործվում են որպես կանխարգելող եւ բուժող միջոցներ ավիտամինոզի եւ հիպերվիտամինոզի դեմ: Մասուրն ունի նաեւ լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային հատկություններ, լավացնում է հորմոնների սինթեզը, ֆերմենտների ակտիվությունը, նորացնում մկանային հյուսվածքները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Մասուրն օգտագործում են նաեւ ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդությունների, գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում: Մասուրի արմատների եփուկն օգնում է միզապարկի բորբոքման, ռեւմատիզմի ժամանակ: Մասուրի սերմերի յուղն օգնում է վերքերի, քերծվածքների, մաշկի վնասվածքների ժամանակ:

Ուշադրությո՛ւն: Մասուրը հակացուցված է տրոմբոզների, տրոմբոֆլեբիտի, էնդոկարդիայի եւ արյան վատ շրջանառության դեպքում:

Անեմիայի` սակավարյունության, հյուծվածության, նախավիրահատական եւ հետվիրահատական շրջանում խորհուրդ է տրվում ուտել թարմ մասուր, նաեւ խմել 1/4-1/2 բաժակ մասուրի թուրմ օրը 2-3 անգամ:

Սրտխառնոցի, փսխման ժամանակ օգտակար է ծամել մայիսյան մասուրի ծաղիկների թերթիկները: Ստամոքսի ցավի դեպքում դրանցից կարելի է նաեւ թեյ սարքել, թողնել 15-20 րոպե թրմվի, ապա օրը 3-4 անգամ խմել կեսական բաժակ:

Լյարդի բորբոքման եւ քրոնիկ հեպատիտի դեպքում օգտակար են դարչնագույն մասուրի պտուղները: 20 գ չորացրած, մանրացված մասուրի վրա լցնել մի բաժակ եռման ջուր, 12 ժամ թողնել թերմոսի մեջ, ապա քամել եւ օրը երեք անգամ խմել կեսական բաժակ:

Խոլեցիստիտի դեպքում դարչնագույն մասուրի ծաղիկներից թեյ սարքել, թողնել 15-20 րոպե, խմել օրը 4 անգամ` կեսական բաժակ:

Հոդային ռեւմատիզմի բուժման համար 1,5 բաժակ մասուրի արմատները թրմել 1,5 լիտր օղու մեջ: Առաջին 3 օրերը խմել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, հետագա օրերին`

2-ական գդալ: Այս թուրմը խորհուրդ է տրվում նաեւ հոդերում աղերի կուտակման դեպքում:


Похожее изображение


Բուժիչ միջոցներ սխտորով

Մի գլուխ սխտորը մաքրել, պճեղներն առանձնացնել, վրան լցնել երեք բաժակ մսի թանձր արգանակ: Եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, ավելացնել մի կապ մաղադանոս, լավ խառնել, թողնել 1 ժամ թրմվի: Խմել 1/4 բաժակի չափով` օրը երեք անգամ` ուտելուց առաջ: Բուժման կուրսը` մեկ ամիս:

Սխտորով քացախ

Մաքրել 3-5 պճեղ սխտոր (կախված չափից), ավելացնել 3 բաժակ խնձորի (եթե չկա, կարելի է՝ նաեւ գինու) քացախ: Տարան կափարիչով փակել եւ թողնել երկու շաբաթ, ապա քամել: Սխտորի քացախն օգտագործվում է ավելի շատ ոչ թե հիվանդությունների բուժման, այլ կոսմետիկ նպատակներով: Դրանով կարելի է հեռացնել գորտնուկներն ու կոշտուկները:

Հին ռուսական դեղատոմս

Որպեսզի ավելի երկար ապրեք եւ երիտասարդ մնաք, պահպանեք լավ տեսքը, շաբաթը մեկ անգամ հարկավոր է խմել հետեւյալ խառնուրդը. մեկ բաժակ կաթի կամ ջրի մեջ եռալու պահին գցել 2 պճեղ մանրացված սխտոր եւ մեկ թեյի գդալ ծաղկափոշի (տպՐչՈ): Ապա անմիջապես վերցնել կրակից (սխտորը չեռացնել) եւ թողնել 10 րոպե:

Տրոմբոֆլեբիտ

Այս դեղամիջոցը բավական արդյունավետ է ոչ միայն տրոմբոֆլեբիտի, այլեւ ոտքերի երակների լայնացման դեպքում: 250 գրամ մանր կտրատված սխտորի վրա լցնել 350 գրամ թարմ (չպնդացած) մեղր, խառնել եւ 1 շաբաթ թողնել մութ տեղում: Ընդունել մի ճաշի գդալ` օրը երեք անգամ` ուտելուց 30-40 րոպե առաջ: Բուժման կուրսը՝ 1,5 ամիս: Կուրսը կարելի է կրկնել մեկամսյա դադարից հետո:

Գորտնուկների դեմ

Սխտորը քերիչով անցկացնել, որ դառնա շիլայանման զանգված, ավելացնել մեղր 1/2-ի հարաբերությամբ (մեկ մաս մեղր` երկու մաս սխտորին): Ստացված զանգվածը դնել գորտնուկի վրա եւ կապել: Խորհուրդ է տրվում պրոցեդուրան անել քնելուց առաջ, ամեն օր, մինչեւ գորտնուկն անհետանա: Կարելի է նաեւ սխտորի թարմ քամած հյութ կաթեցնել գորտնուկի վրա:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի մարտի 16-22-ը Կյանքից հեռացել է OnlyFans–ի սեփականատեր Լեոնիդ Ռադվինսկին Դեռ ի վիճակի չեմ կյանքս ամբողջությամբ հունի մեջ գցելու․ Նինա Տիտանյան «Ոսկե գնդակի» ֆավորիտները ԱՄՆ-ն որոշել է Իրանի հետ պատերազմի ավարտի ամսաթիվը Հրդեհ թոնրատան տանիքում Երևանում բախվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են» -բայց կինը մահացավ․ «Սա է ԱՆ հերթական պարզաբանումը» Հորմուզը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ագրեսոր չեն, ասել է Իրանի դեսպանը Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Սուրեն Թովմասյանը Օստենդ կգործուղվի IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱմիօ բանկը TOON Expo-ում՝ բացառիկ հիփոթեքային առաջարկներովԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն Մարուքյան«Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին Դավիթբեկում էինք, գյուղ, որ տեսել է պատերազմ, ավերածություններ. Արթուր ՄիքայելյանԷդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում Արաղչի. Տարածաշրջանի երկրները պետք է ԱՄՆ-ին պատասխանատու պահեն Հորմուզի ճգնաժամի համար Բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Բաքուն պարզաբանում է պահանջում Մոսկվայից Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած կնոջը գտել են Զինծառայողի մահը վրա է հասել օրդինատորի անզգուշության հետևանքով Զելենսկին բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած․ ԶԼՄ Անուշ Միրզոյանը միացել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»Օմանը հայտարարում է՝ Իրանը պատասխանատու չէ Մերձավոր Արևելքում հակամարտության համար «Բարսելոնան» առաջինն ապահովել է ՉԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր Մենք բերելու ենք ուժեղ դիվանագիտություն, իրական խաղաղություն և բացառելու ենք միակողմանի զիջումները. Գոհար ՂումաշյանՄայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Վերջապես կան մարդիկ, որոնց կարող ենք վստահել մեր երեխաների անվտանգությունը, մենք այլևս թույլ չենք լինի․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«ԱրտՔոմփանի» կառուցապատող ընկերությունը նոր անակնկալներ է պատրաստել TOON EXPO-ի այցելուների համարՍուտ և անհիմն հրապարակում՝ Իվետա Տոնոյանի արձագանքը Վահե Մակարյանի հոդվածինԳերեզմաններ պղծելու մեջ մեղադրվող կինը փախել է հոգեբուժարանից Լույս աշխարհ է եկել Վազգեն Թևանյանի առաջնեկը Ուկրաինան կիրառել է կառավարվող ավիառումբեր․ ՌԴ ՊՆ Իրանը հերքել է հայտարարությունները, ըստ որոնց խորհրդարանի խոսնակը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ Մարտի 25-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն և Իրանը համատեղ կվերահսկեն Հորմուզի նեղուցը. Թրամփ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիրՊուտինը հրամանագիր է ստորագրել Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ «Մեծ քաղաքականություն». երրորդ էպիզոդը՝ վաղըԵրևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը. քաղաքի լույսերը 1 ժամով կանջատվեն Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը«Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն գտել Խցանումներ՝ Ազատության պողոտայից դեպի Սարալանջ ճանապարհին․ ի՞նչն է պատճառը, և ո՞վ է պատասխանատուն (լուսանկարներ)