Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տիգրան Համասյանը երաժշտասերներին կմատուցի իր նոր ստեղծագործությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջազ-դաշնակահար, բազմաթիվ մրցույթների հաղթող Տիգրան Համասյանը մենահամերգներով հանդես կգա հայ երաժշտասերների համար: Համերգները կկայանան  մայիսի 7-ին և 8-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս և ապագա ծրագրերի մասին դաշնակահարը զրուցեց մայիսի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը:

«Հնչելու են իմ նոր «An ancient observer» խորագրով ձայնասկավառակում տեղ գտած ստեղծագործությունները: Ալբոմում զետեղվել են վերջին չորս տարվա ընթացքում ստեղծված գործերը: Այն թողարկվել է մարտի 31-ին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց դաշնակահարը և հավելեց, որ ամեն անգամ Հայաստանում համերգ տալիս մեծ էներգիա է ծախսում, քանի որ պատասխանատու է իրեն զգում հայրենակիցների առաջ:

Երաժշտի խոսքով` ինքը պատրաստվում է էտյուդների նոր շարք գրել, որը   հիմնված կլինի բացառապես ժողովրդական պարզ մեղեդիների վրա, որոնք ռիթմիկ և հետաքրքիր կլինեն:

«Ժողովրդական և հոգևոր երգերի մշակումներ անելիս անհրաժեշտ է դրանք լավ ուսումնասիրել, հասկանալ և հիմնավորված մոտեցումներով մատուցել, հակառակ դեպքում քեզ չեն ընկալի»,-ասաց Համասյանը: 

Ըստ նրա`արտասահմանում հայկական ժողովրդական մեղեդիներն ընկալվում են որպես էկզոտիկա, իսկ հայրենիքում հանդիսատեսը  գեղագիտական հաճույք է ստանում դրանցից:

Անդրադառնալով Հայաստանում ջազ երաժշտությանը` նա ընդգծեց, որ չկա մրցակցություն, քիչ են երաժիշտները և երաժշտության քննադատները, հավանաբար դա է պատճառներից մեկը, որ իր ներկայացրած գործերը գրեթե  չեն քննադատվում:

Մինչ 2018 թվականի ավարտը Տիգրան Համասյանը մենահամերգներով հանդես կգա  Ժնևում,  Մոսկվայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և այլ երկրներում:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Մանկուց սիրել է երաժշտությունը։ Երաժշտական գործիքները նրան ավելի են գերել, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի խորն է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում է վերոնշյալ երաժշտությունը լսելը։ Հոգեհարազատ ելևէջներով ջազին ժամեր հատկացնելով՝ գտնում է նոտաներ ու հետագայում լրջորեն զբաղվում այս երաժշտությամբ։ Փառատոններից մեկի ժամանակ ֆրանսիացի դաշնակահար Ստեփան Կոչոյանը, տպավորվելով տղայի հրաշալի նվագով, նրան հրավիրում է Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Երիտասարդ դաշնակահարը շարունակում է ստեղծագործել ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ արտասահմանում:

CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ)