Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հերոսի ծնողները». Կապիտան Ուրֆանյանի մայրը ապրում է ժամանակի հետ խորացող կարոտով, բայց քայլերն ուղղում է առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արմենպրես»-ի «Հերոսի ծնողները» նախագիծն այս անգամ ներկայացնում է ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկին՝ Համեստ Ներսիսյանին:

Տիկին Համեստին առաջին անգամ չէ, որ տեսնում էի. միջոցառումների ժամանակ հաճախ էի հանդիպում, մտովի կառուցում էի նրա կերպարը ու փաստորեն, չէի սխալվում: Ինձ համար արտաքինից բավականին խիստ թվացող տիկին Համեստը ներքուստ շատ փխրուն ու բարի է, փխրուն, բայց միեւնույն ժամանակ կյանքի պայքարում չնահանջող. Արմենակ Ուրֆանյանի մայրը, հավանաբար, այսպիսին էլ պիտի լիներ:

Ինչ էլ պատմում էր, միայն ժպիտով, ասում է՝ Արմենի թողածը միայն լուսավոր հիշողություններն են որդու մանկության, դպրոցական տարիների, ռազմական ուղով շարժվելու որոշման, բանակին ու իր զինվորներին անչափ նվիրվելու, ի վերջո առաջին սիրո մասին:

«Հիմա, որ հետ եմ նայում, մտածում եմ՝ կարծես նրան բերած լինեմ հենց հայրենիքի համար. հունվարի 28-ին էլ ծնվեց»:

Արմենակի ծնվելուց հետո ընտանիքը մե՛կ հայրենիքում է եղել, մե՛կ Ռուսաստանում է փորձել մշտական բնակություն հաստատել, բայց երեխաները նախընտրել էին Հայաստանը: Տիկին Համեստի խոսքով՝ նրանց համար հայրենիքում ապրելն ազատություն նման մի բան էր:

«Արմենս շատ ակտիվ էր, բայց միեւնույն ժամանակ լսող: Դեռ դպրոց չէին գնում, տեղափոխվեցինք Ռուսաստան, մի քիչ մնացինք, բայց ամեն ամառ երեխաներին Հայաստան էի բերում տատիկի մոտ: Զգում էի, որ Ռուսաստանին դժվարությամբ են հարմարվում, հայրենիքը ձգում էր:  Մի պահ նորից վերադարձանք Հայաստան, կարճ ժամանակ դպրոց գնաց այստեղ, բայց հետո էլի տեղափոխվեցինք Ռուսաստան: Դե հայ ենք, երեխաներ են, անընդհատ հեռուստացույցով  տեսնում էին, լսում պատերազմի մասին, հարցեր էին տալիս, մեկ-մեկ էլ պառկում էինք իրար հետ՝ ես ու երկու եղբայր, սկսում էի պատմել արցախ յան դեպքերի մասին, նրանց այդ պատմությունները հետաքրքիր էին»:

Արմենակի համար ոչ միայն պատմություններն էին, փաստորեն, հետաքրքիր, այլեւ հենց ռազմական ոլորտը. մի քանի անգամ Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի կողքով անցնելիս մտածել ու բարձրաձայնել էր՝ մի օր անպայման գեներալ է դառնալու:

«Վազգեն Սարգսյանով էր միշտ հիանում՝ որպես իսկական հայի կերպար: Մենք դեմ չէինք, որ ռազմական ուղով առաջ գնա, բայց ասացի՝ Արմեն ջան, եթե ծառայելու ես, գնա Հայաստան, քո հայրենիքում ծառայի, բայց ով իմանար, որ 25 տարի այսպիսի վիճակ է: Ի վերջո, ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. սկզբնական շրջանում մենք Արմենիս հետ չէինք, մենակ եկավ, այստեղ՝ մորս մոտ էր մնում: Փոքր եղբայրն էլ չդիմացավ, ասաց՝ էլ չեմ մնում, եկեք գնանք Հայաստան: Բոլորով վերադարձանք»:

Սենյակի պատերին Արմենակի՝ տարբեր ժամանակներում արված նկարներն էին, զինվորական համազգեստները, շքանշանները, պատվոգրերը, մատյաններ հերոսի կատարած գրառումներով եւ նրա զենքի կտորները: Տիկին Համեստն ասում է՝ այնտեղ, որտեղ հիմա որդու համազգեստներն են, մի ժամանակ կախված էին նրա մեդալները, որոնց հերոսն արժանացել էր սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Ամեն մրցույթից առաջ մարտական էր տրամադրվում, նախքան գնալը տատիկին ասում էր՝ մեխը խփի, գալիս եմ:

«Արմենս լավ մարզիկ էր, թաեքվոնդո մարզաձեւով էր զբաղվում: Հետո հայրն առաջարկեց, որ հաճախի ձյուդոյի պարապմունքների, դա էլ արեց: Նաեւ շատ լավ լողալ գիտեր»:  

Ինստիտուտում Արմենակը հրետանավորի մասնագիտությունն էր ընտրել, սակայն երրորդ կուրսում հասկացել էր, որ ուղղությունը փոխել է պետք դեպի հրաձգային վաշտ:

«Արմենս կրակել էր շատ սիրում. հետո ես նեղացա նրանից, ասացի, որ չեմ խոսելու նրա հետ այդ որոշման պատճառով, որովհետեւ ես դեմ էի,  գիտեի, թե ինչ բան է առաջին գիծը, բայց արի ու տես, որ որդուս համար առաջին գիծ պահելը հպարտություն էր: Արմենիս մարտավարության դասախոսի հետ էլ մի օր հանդիպեցինք, մի քանի բան պատմեց: Ասում էր՝ Արմենս դասի ժամանակ հարցեր չէր տալիս, բայց շատ ուշադիր էր լսում,  դասի վերջում մոտենում, բոլոր հարցերը հերթով տալիս էր: Գնացել, դիվերսիաների մասին սկավառակներ էր գնել, նայում էր, ուսումնասիրում էր, թե որ պարագայում ինչ պÕ �տք է անել:  Ավարտելուց հետո համարյա երկու տարի Արցախում մնաց, չեկավ. այնքան հարմարվեց, կարծես Մարտակերտից լիներ: Դե, արձակուրդներ ուներ, հետո էլ, երբ Գոհարիկը հայտնվեց, շաբաթվա վերջ մեկ-մեկ գալիս էր»:

Գոհարիկը Արմենակի հարսնացուն էր. նրան առաջին անգամ տիկին Համեստն էր տեսել իր մարզասրահում. տեսել ու նրա խոսքով՝ քարացել էր աղջկա տեսքից:

«Շատ ուրիշ է Գոհարիկը. ինքն էլ Արմենիս նման բոյով, շատ համեստ է ու բարի. մի անգամ շատ հանգիստ խոսք բացեցի, դե, մենք Արմենիս հետ ընկերներ էինք, ամեն հարցում իրար հետ խոսում էինք, ասացի՝ տղես, նենց աղջիկ եմ տեսել, դարձավ, ասաց՝ դե քո ճաշակը գիտենք, ու ծիծաղեց: Գոհարիկի նկարը ցույց տվեցի ու զգացի, որ հավանել է: Մի օր էլ դեսից- դենից խոսում էինք,  կանգնեցի, շատ ուղիղ ասացի՝ Գոհարիկ, դու, որ իմ տղային տեսնես, հաստատ չէ չես ասի: Հիմա Գոհարիկս կարմրել է, չգիտի՝ ինչ ասի, ու ծիծաղում ենք: Երկուսն էլ շատ ամաչկոտ էին, որոշեցի մի պատահական հանդիպում կ ազմակերպել, ու հա, հենց իրար տեսան, ես զգացի, որ միանգամից հավանեցին իրար:  Բա, նշանադրությունն ինչ  պատահական եղավ: Գիտեք, Արմենս նման որոշումներ կայացնում էր, բայց իր ամեն քայլը  վստահ էր անում, կշռադատելով: Ամենակարեւորը Արմենիս մեջ մաքրություն, բարություն շատ կար, ու իրար շատ էին նման: Նրանք երկուսն էլ առաջին անգամ էին սիրում»:

Գոհարիկը մի անգամ Արմենակին հարցրել էր՝ արդյոք լինում են դեպքեր, երբ պայմանագրային զինծառայողները դիրքեր չեն բարձրանում, Արմենակը պատասխանել էր, որ դիմում գրելու դեպքում, կարող են մնալ զորամասում, այնտեղ անցկացնել ծառայությունը, հարսնացուն առաջարկել էր նրան դիմում գրել ու նույնպես դիրքեր չբարձրանալ,  Արմենակը շատ կարճ պատասխանել էր՝ չեմ կարող:

«Շատ ուրիշ ձեւի էր սահմանը պահում, գործի մեջ հմուտ էր: Երկու հրաձգային գումարտակ էր փոխել, իր հրամանատարին ասել էր՝ ամենաթափթփված գումարտակը տվեք ինձ, ես ոտքի կհանեմ: Միշտ այդպես ձգտում էր դեպի լավը, դեպի առաջ ու տարբերվում էր ամեն ինչով: Բանակից, զինվորական կյանքից ընդհանրապես չէր խոսում, մեր զրույցները հիմնականում նրա զինվորների մասին էին: Ո˜նց էր սիրում իր տղերքին, ո˜նց էր պահում: Մի օր նշանածն այստեղ էր, հիվանդ էր, ասաց՝ ես քեզ կբուժեմ, նարինջը կտրեց, սխտորը լցրեց վրան ու ասաց՝ դե կեր, հպարտ-հպարտ ասաց՝ բա, իմ զորքը  սենց Õ �մ պահում: Թոնիր էր պատրաստել իրենց մոտ, ամեն հարմարություն ստեղծել էր, ասում էր՝ ինչի պիտի իմ զինվորը խորոված չուտի, ու չհաշված տան պահածոները, մուրաբաները, որոնք Արմենս կյանքում չէր ուտում, բայց  ամեն անգամ տանում էր իր հետ սահման: Զինվորներն իր համար առաջին տեղում էին: Նրանց համար իսկական ընկեր էր, ցանկացած հարցում ինչ գնով էլ լիներ, պիտի հասներ օգնության»:

Որդու զինվորները մինչև այսօր էլ այցելում են տիկին Համեստին, պատմում նրան Արմենակի կյանքի մասին անհայտ մնացած պատմություններ, որոնցում  հերոսի մայրը նորովի է բացահայտում հարազատ որդուն, նրա կերպարն ամբողջացնում՝ լավագույն հատկություններին ավելացնելով եւս մի քանիսը:

«Բանից պարզվում է, որ իմ տղային այնքան մարդ է ճանաչել, որ չենք էլ իմացել. դե, երբեք չի խոսել իր շրջապատի մասին, շատ համեստ էր: Մի անգամ հարցրեց ինձ՝ կարող ես ասել՝ մարդու ամենաարժեքավոր հատկությունը որն է, ասացի՝ որն է, տղես, պատասխանեց՝ համեստությունը: Զինվորները փաստում են, որ լավ հրամանատար, լավ ընկեր լինելուց զատ Արմենս նախեւառաջ լավ մարդ էր: Ընկերները պատմում են, որ երբ դիրքերից իջնում էին, Արմենս առաջարկում էր՝ հավաքվեն, նստեն միասին, զրուցեն, ու միշտ ասում էր՝ ես ոչ մի քայլ հետ չեմ գնալու, որովհետեւ հիմա, որ հետ գնաս, 50-60 տարի հետ ո կարող  է նորից նույն խրամատում հայտնվես ու պայքարդ շարունակես, ասում են՝ ու այո, նա իր գործով դա ապացուցեց, որ ոչ մի քայլ հետ չի գնալու»:

Հերոսի մայրը համոզված է՝ այժմյան սերունդը շատ դասեր քաղեց թե ապրիլյան պատերազմից, թե ապրիլյան հերոսների պայքարից: Ասում է՝ չգիտի՝ արդյոք պատերազմի տարիներին ծնված ու մեծացած սերնդի նման սերունդ նորից կլինի՞: 

«Նրանցից ո՞ր մեկս նման բան կսպասեր, բայց մի պահ էլ մտածում եմ՝ ախր, սա դժվարությունների միջով անցած, հաղթահարած  սերունդն է: Շատերը գիտեն, խոսում են տղաների մասին,  բայց դրա հետ մեկտեղ կան մարդիկ, որ չեն էլ ճանաչում, անտարբեր են: Երթուղայինի մեջ մեկ-մեկ խոսք եմ բացում, տեսնեմ՝ գիտեն, բայց չէ, չեն ճանաչում, նրանց դա չի հետաքրքրում: Ամեն դեպքում կարծում եմ՝ պատերազմը խորը հետք թողեց, առաջին գիծ կանգնած տղաները  պարզապես ապացուցեցին, որ եթե մարդու ոգին տեղն է, ուրեմն առանց զենքի էլ նա հնար կգտնի պայքարելու»:  

Տիկին Համեստի համար որդու հետ քայլելը, նույնիսկ հյուր գնալն էր հպարտություն. հիմա ուզում է առաջ նայել, բայց վախենում է ժամանակի հետ խորացող կարոտից ու դատարկությունից:

«Ահագին ժամանակ է անցել, բայց ոնց որ երեկ լիներ: Չգիտեմ՝ ոնց որ չհավատամ, որ չի գալու, ախր պիտի ապրեր»:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հ.Գ. Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան եւ Քյարամ Սլոյան. հերոսներ, որոնք կյանքի գնով պաշտպանեցին իրենց վստահված դիրքը՝ ընկերոջ կյանքը գերադասելով սեփականից, անուններ, որոնք հավերժ կապված կլինեն իրար:

CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ)