Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիդերլանդներում կանցկացվի հանգանակություն ի նպաստ հալեպահայության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի հրավերով Նիդերլանդներում են գտնվում սիրիահայության հոգևոր առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը և համայնքի ղեկավարներից ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը։ ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում, որպեսզի օրենսդրի ներկայացուցիչներն անմիջական կապի միջոցով ծանոթանան սիրիահայության խնդիրներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամների, ինչպես նաև Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետի ուղեկցությամբ Սիրիայից ժամանած հյուրերին ընդունեցին Նիդերլանդներում այս պահին կոալիցիոն կառավարություն ձևավորող կուսակցությունների ներկայացուցիչները։ Պաշտոնական ընդունելության նիստը վարում էր պարոն Հան ԹÕ �ն Բրուկը ազատական VVD կուսակցությունից, Փիթր Օմտզիխտը և Ռայմոնդ Կնոպսը ներկա էին Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունից, իսկ Կանաչների կուսակցությունը ներկայացնում էր Բրամ վան Օյիկը։

«Հանդիպումն անցավ չափազանց ջերմ մթնոլորտում։ Շահան սրբազանը և պարոն Յուզբաշյանը հանգամանալից տեղեկություններ տվեցին և տեսաժապավեն ցուցադրեցին պատերազմի ժամանակ սիրիահայության կորուստների մասին։ Մոտավորապես մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում պատգամավորների կողմից հնչեցին հարցեր, որոնց հյուրերն ամբողջական պատասխաններ տվեցին։ Պատգամավորները խորին շնորհակալություն հայտնեցին Նիդերլանդների Հայ դատի հանձնախմբին՝ այս այցելությունը կազմակերպելու համար։ Նրանք շատ կարևորեցին այս անմիջական կապը, որի շնորհիվ իրենք ամբողջական տեղեկ ություններ ստացան»,-ասաց Մասիս Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ, պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտական հաղորդակցության վերաբերյալ, որպեսզի ջանքեր գործադրվեն, որ սիրիահայությանը հնարավոր բոլոր միջոցներով օգնություն ցուցաբերվի։ Պատգամավորները խոստացան նաև հաջորդ օրերին առանձին հանդիպումների ժամանակ էլ ավելի ծանոթանալ հանգամանքներին։

Մասիս Աբրահամյանը տեղեկացրեց, որ սիրիահայության ներկայացուցիչների օրակարգը խիստ հագեցած է։ Երեկ խորհրդարանից հետո նրանք հանդիպեցին Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր նրանք հանդիպելու են Նիդերլանդներում գործող քրիստոնյա տարբեր եկեղեցիների պատվիրակների հետ։ Մայիսի 6-ին այցելելու են ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության բանակումին, որն անցկացվելու է Ռոտերդամի մատույցներում։ Հանդիպումներ են կազմակերպված Մաաստրիխտ և Առնհեմ քաղաքների հայկական համայնքների հետ, և այցելության վերջին հանգրվանը կլինի ԱլմÕ �լո քաղաքում՝ մայիսի 7-ին, որտեղ կմատուցվի սուրբ պատարագ և կկատարվի հանգանակություն` ի նպաստ հալեպահայության։

 

37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել