Վարչապետի մոտ քննարկվել են ընդերքի ուսումնասիրության պետական կառավարմանն առնչվող հարցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Կարեն Կարապետյանի մոտ մայիսի 5-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանը վերաբերող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետին վերլուծություն է ներկայացվել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կազմակերպման, համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորման, գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խոչընդոտներին, դրանց լուծման տարբերակներին, հնարավոր գործողություններին և ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում շարունակել քննարկումները, ամփոփ տեսքի բերել առաջարկությունները և ներկայացնել միջոցառումների ժամանակացույց:



