Հայաստանի օդանավակայաններում չորս ամսում ուղևորահոսքն աճել է 28,3 տոկոսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության երկու՝ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-ապրիլին կազմել է 668 589 մարդ, որը 28,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղ ար Սաթենիկ Հովհաննիսյանը, 2017 թվականի ապրիլին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 183 108 մարդ՝ 38.9 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 25.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին չորս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 7246 տոննա ապրանք, որը 82.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը: Ապրիլին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 745.3 տոկոսով:
«Շիրակ» օդանավակայանում հունվար-ապրիլին ուղևորահոսքը 334.5 տո կոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 21.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:



