Չինաստանն այլ երկրների ղեկավարներին կոչ է արել չհանդիպել Դալայ-լամայի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը հայտարարել է, որ իր երկիրը դեմը է, որպեսզի պաշտոնական անձինք շփումներ ունենան Դալայ-լամայի հետ: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը:
«Դալայ-լաման սովորական հոգևորական չէ, նա երկար ժամանակ է հակաչինական անջատողական գործունեություն է իրականացնում: Մենք դեմ ենք, որպեսզի որևէ երկիր հրավիրի Դալայ-լամային, իսկ պաշտոնատար անձինք հանդիպեն նրա հետ»,-ասել է նա:
2014թ. Չինաստանի իշխանությունները դիմել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով զերծ մնալ Դալայ-լամայի հետ հանդիպումից: Այդ ժամանակ Օբաման արդեն երկու անգամ հանիդպել էր նրան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



