Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հերթը Ադրբեջանինն է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստան–Ադրբեջան սիրախաղը որոշ չափով կանգ էր առել: Հայ զինվորի ու հայկական բանակի շրխկացնող ապտակը բացահայտեց ռուս–ադրբեջանական համագործակցության պերճանքը և հայ–ռուսական հարաբերությունների թշվառությունը: Իսկ այդ ամենը ձևավորվել էր ոչ մեկ տարում:

Ապրիլից հետո Հայաստանը կարողացավ ԼՂ բանակցություններում փոքր–ինչ դիրքավորվել: Իսկ ռուս–ադրբեջանական սիրախաղը կարծես թե «սառեց»: Ու այդ ընթացքում Ադրբեջանը կարողացավ ավելի սերտ հարաբերություններ հաստատել իսլամական աշխարհի երկրների հետ և էլ ավելի թուլացնել կապերը, իմա` կախվածությունը ՌԴ–ից: Ռուսաստանի կողմից` Ադրբեջանին իր ազդեցության գոտի վերադարձնելու փորձերին ի պատասխան Բաքուն մշտապես առաջ էր քաշում մեկ հարց` ԼՂ հիմնախնդիրը: Գնում էր շատ կոնկրետ քաղաքական առևտուր` ես մտնում եմ ԵՏՄ, դու ինձ տալիս ես Ղարաբաղը:

Այս տարվա սկզբից Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև «սառույցը», կարծես թե, սկսեց աստիճանաբար հալչել: Փետրվարին Բաքվում հանդիպեցին ԱՄՆ–ի և ՌԴ Զինված ուժերի ղեկավարները: Այն, որ լարված հարաբերություններ ունեցող երկիրների գլխավոր շտաբերի պետերը հանդիպում են Բաքվում, խոսում է Ադրբեջանի նկատմամբ կողմերի վստահության մասին: Ապրիլի վերջին ՌԴ–ն ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ առաքեց Բաքու: Ճիշտ է, զենքի մատակարարման պայմանագիրը կնքվել էր շատ ավելի վաղ, բայց առաքման ժամկետները դժվար թե պատահական ընտրված լինեին: Ապրիլի վերջին Մոսկվայում տեղի ունեցավ Նալբանդյան–Լավրով–Մամեդյարով եռակողմ հանդիպում ու դա այն դեպքում, երբ Հայաստանը բավականին երկար ընդդիմանում էր, բայց, ի վերջո, տեղի տվեց թերևս ռուսական «հորդորներից» հետո միայն: Իսկ թե Ադրբեջանը որքան շահագրգռված էր այդ հանդիպմամբ, ավելորդ է ասել:

Ու հիմա, կարկանդակները բաժանելուց հետո, Ռուսաստանը գործի է դնում մտրակը: Երկու օր առաջ Բաքու էր մեկնել ռուս քաղաքագետ, վերլուծաբան Ալեքսանդր Դուգինը, ով Բաքվում ասուլիսի ժամանակ հնչեցրել էր քաղաքական առևտրի նոր գինը: «Եթե կողմերին հաջողվի պայմանավորվել Ադրբեջանին հինգ բռնագրավված շրջանները վերադարձնելու մասին, ապա դա շատ կարևոր պահ կլինի ռուս–ադրբեջանական համագործակցության համար: Ընդ որում, բուն Ղարաբաղի և մյուս երկու շրջանների հետ կապված վիճակը մի փոքր ավելի բարդ է և կարող է ավելի շատ ժամանակ պահանջել»:
Սակայն որպեսզի նշված սցենարն իրականանա, անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ցանկանա ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը հենց այն գլխավոր փաստարկն է, որ այդ տարածքային ամբողջականությունը գոյություն ունի: Թող որ դե–յուրե: Թող որ ոչ դե–ֆակտո: Եթե Ռուսաստանն ասում է, որ դա Ադրբեջանի տարածքն է, հենց դա է առանցքայինը»: Հաջորդ խոսքը շատ ավելի լկտի է հնչում, բայց և բացահայտում է առևտրի գինը: «Այսպիսի բանաձև եմ ձևակերպել: Հետխորհրդային պետության տարածքային ամբողջականությունը կախված է Ռուսաստանից: Եթե հարաբերությունները լավ են, ապա տարածքային ամբողջականությունը կա: Եթե հարաբերությունները վատ են, ապա այն թուլանում և հասնում է այնպիսի կրիտիկական կետի, որ կարող է հեշտությամբ կորսվել»,– ասել է Դուգինը:

Դուգինի այս հայտարարությունը կարելի էր համարել ադրբեջանահաճո խոսք և անցնել առաջ, եթե չլիներ մի քանի հանգամանք:

Դեռ 2008 թ. Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված «Բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում» ամրագրվել է հետևյալը.

«Կողմերը, նշելով Եվրոպայում և ամբողջ աշխարհում անվտանգության ապահովման կարևորությունը, վերահաստատելով միջազգայնորեն ճանաչված սահմանների ուժով փոփոխության անթույլատրելիությունը, հայտարարում են Հարավային Կովկասում և Կասպիական տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին»: Այսինքն, ԼՂ անջատումը Ադրբեջանից Ռուսաստանը համարում է «ուժով» արված, ինչը «անթույլատրելի է»: Ավելին, հռչակագրի տեքստը շարունակում է. «Կողմերն ընդգծում են ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու սկզբունքների հիման վրա և, նախևառաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների հիման վրա»: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը հարցի կարգավորումը դիտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի իրացման շրջանակներում, իսկ ազգերի ինքնորոշման մասին, ինչի վրա շեշտը դնում է հայկական կողմը, բառ անգամ չկա:

Հռչակագրի ստորագրումից մեկ–երկու ամիս հետո նույն այդ Դուգինը հայտարարել էր. «Միջազգային քաղաքականության մեջ կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «երկակի ստանդարտը», և եթե այդ «ինչ–որ բանը (նկատի ունի ԼՂ հարցի որևէ լուծումը` ԼՂ ճանաչումը կամ վերադարձը Ադրբեջանի կազմ.– խմբ.) կհամապատասխանի իրենց շահերին և արժեքներին, ապա կընդունվի այս կամ այն որոշումը»: Ասել է թե, Մոսկվան կարող է հարգել կամ չհարգել հռչակագրում ամրագրած սկզբունքներն ու պարտավորությունները` «այս իմաստով շատ բան է կախված Ադրբեջանից»,– շեշտել էր նա:
Այս անգամ ևս Դուգինը Ադրբեջանին ընտրության հնարավորություն է տալիս` լինել իր հետ և ստանալ օգուտ կամ չլինել իր հետ և կորցնել: Ընդ որում, հընթացս բացահայտել է նաև Ադրբեջանին սպասվող տնտեսական օգուտները: Ընդգծել է Ռուսաստան–Ադրբեջան–Իրան տրանսպորտային միջանցքի կարևորությունը: «Եթե Ադրբեջանը համագործակցի Ռուսաստանի հետ, կարող է լուծել տնտեսական, քաղաքական, տրանսպորտային ու աշխարհաքաղաքական շատ հարցեր»:
Հիմա պատասխան խոսքի հերթը Ադրբեջանինն է:

Իսկ այս ամենի մասին ի՞նչ է մտածում Հայաստանը:

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին