Նյու Յորքի բնակիչները խաղաղության կենդանի խորհրդանշան են կազմել Լենոնի հոբելյանի առթիվ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի շուրջ 2 հազար բնակիչներ խաղաղության հսկայական խորհրդանշան են կազմել Կենտրոնական զբոսայգում: Նրանք ֆլեշմոբը նվիրել են The Beatles-ի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի ծննդյան 75-ամյակին, որը նշվելու Է հոկտեմբերի 9-ին: Ակցիայի մասնակիցները երգում Էին նրա Give Peace a Chance երգը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Billboard-ին:
«Սա լավագույն նվերն Է Ջոնի համար»,-նշել Է ֆլեշմոբին հրավիրված Լենոնի այրին՝ նկարչուհի Յոկո Օնոն:
Ակցիայի անցկացման վայրը պատահաբար չԷր ընտրված. 1980 թվականին Լենոնը մահացու վիրավորվել Էր Կենտրոնական զբոսայգու արեւմտյան կողմի դիմաց գտնվող իր տան մուտքում: Հենց այնտեղ Էլ Յոկո Օնոն ցրել Էր երաժշտի աճյունափոշին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



