Louis Vuitton-ը գովազդ Է նկարահանել օսկարակիր դերասանուհու մասնակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇվեդ դերասանուհի Ալիսիա Վականդերը մասնակցել Է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Մի քանի լուսանկարներ հրապարակված են Instagram-ում ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դերասանուհին հավաքածուից ներկայացրել Է պայուսակների մի քանի մոդելներ, որոնք ստեղծվել են ամենաբարձր վարձատրվող ժամանակակից նկարիչներից մեկի՝ Ջեֆ Կունսոնի կողմից: Speedy, Keepall եւ Neverfull պայուսակների վրա հատվածներ են վերարտադրված Կունսի աշխատանքների Gazing Ball շարքից, որոնք ստեղծվել են անցյալի մեծ նկարիչների կտավների մոտիվներով:
Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել Է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկների եւ ճամփորդական պայուսակների պատրաստման վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտանում Է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մաս Է կազմում:
Ալիսիա Վականդերը շվեդ պարուհի Է եւ դերասանուհի: Նա «Օսկար» մրցանակի Է արժանացել «Դանիացի աղջիկը» կենսագրական դրամայում նկարչուհի Գերդա Վեգեներին մարմնավորելու համար:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



