Mercedes-Benz-ը ավտոմեքենաների շարք Է թողարկել ի պատիվ «Աստղային պատերազմների»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Mercedes-Benz ընկերությունը «Աստղային պատերազմներ» կինոֆրանշիզայի 40-ամյակի կապակցությամբ թողարկել Է CLA 180 ավտոմեքենաների սահմանափակ շարք: Ինչպես հայտնել Է Luxurylaunches-ը, ավտոմեքենաները ներկայացվելու են միայն ճապոնական շուկայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շարքում տեղ կգտնի միայն 120 ավտոմեքենա. դրանք թողարկվելու են երկու գույնով սեւ ու սպիտակ: Ավտոմեքենան հանդերձված Է 1,6-լիտրանոց շարժիչով, որը կարող Է զարգացնել մինչեւ 122 ձիաուժ հզորություն: Մոդելների մոտավոր արժեքը կազմում Է շուրջ 45 հազար դոլար:
Սովորական ավտոմեքենաներից հատուկ շարքը տարբերվում Է թեմատիկ աքսեսուարներով, օրինակ՝ թիկնաթոռների եւ ղեկի կարմիր դարձակարով, «Աստղային պատերազմների» լոգոտիպով փոքր գորգերով:
«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ ֆրանշիզա Է, որը ներառում Է կինոֆիլմեր եւ անիմացիոն սերիալներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



