Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ–ի դաշնակից հակաիրանական ուժերն ակտիվանում են

ԲԼՈԳ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմեդ բին Սալմանը հերքել է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Թեհրանը մինչ այդ առաջարկել էր Էռ–Ռիյադին կարգավորել հարաբերությունները`Եմենի ռմբակոծությունների դադարեցման պայմանով, փոխանցում է Financial Tribune–ը։

Նա նշել է, որ Իրանի հետ բանակցություններն անհնար են, քանի որ Թեհրանի նպատակն է մահմեդական աշխարհի նկատմամբ վերահսկողություն հաստատելը։

ԱՄՆ–ի նոր վարչակազմի`Թրամփի հակաիրանականությունն ավելի ագրեսիվ են դարձրել Իրանի տարածաշրջանային հակառակորդներին`Իսրայելին, որը շարունակում է Սիրիայում հարվածել Հզբոլահին ու թույլ չի տալիս իրանական ներկայությունն ամրապնդվի Սիրիայի ծովում և ցամաքում`ռազմաբազաների տեսքով, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, որը շարունակում է ճնշել սեփական երկրի արևելքում կոմպակտ բնակվող շիաներին ու «արաբական ՆԱՏՕ»–ի`Ծոցի իր դաշնակիցների աջակցությամբ հարվածներ է հասնում իրանամետ հոուսիտներին Եմենում`proxy war մղելով Իրանի հետ այդ երկրի ու ընդհանրապես Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում։

Սաուդյան Արաբիան ու Իսրայելը`ունենալով զգալի ռազմական ներուժ, հենվում են նաև ԱՄՆ–ի աջակցության վրա, որը կանգնած է այդ երկրների թիկունքում ու պատրաստ է Իրանի հարվածների դեպքում ստանձնել նրանց անվտանգության երաշխավորի դերը։ Չմոռանանք, որ ԱՄՆ–ը Ծոցի երկրներում կենտրոնացրել է զգալի ռազմական ներուժ`ստեղծել «Ծոցի ՆԱՏՕ»–ն ի դեմս արաբական միապետությունների։

Պարսից ծոցում ԱՄՆ-ը կենտրոնացրել է բավականին հզոր ռազմական բռունցք: Այսպես, Քուվեյթում, որի հետ ԱՄՆ-ը 1991թ.-ից ունի համատեղ պաշտպանության պայմանագիր տեղակայված է ամերիկյան 15.000-ոց զորախումբ և ռազմակայաններ:

Բահրեյնում, որի բնակչության մեծամասնությունը շիաներ են, իսկ իշխող վարչակարգը՝ սունիներ, տեղակայված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, Շեյխ-Իսա ռազմակայանում տեղակայված է 5.000 զինվորական:

Քաթարում տեղակայված է ԱՄՆ-ի կողմից շահագործվող Էլ-Ուդեյդ ռազմակայանը, որտեղ տեղակայվում են ամերիկյան կործանիչներ, այդ թվում՝ ԱՎԱՔՍ, որոնք ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ են զբաղվում ամբողջ Ծոցի տարածաշրջանում: Քաթարում է գտնվում նաև 4.000 ամերիկացի զինվորական:
Ծոցի մեկ այլ երկրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է տեղակայված Էլ-Դաֆրա ռազմակայանը, Օմանում՝ Մասկատ, Մասիրա և այլ ռազմակայանները:

Տարածաշրջանի ամենահզոր երկրներից մեկում՝ ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակցի Սաուդյան Արաբիայի տարածքում է գտնվում Պրինց-Սուլթան խոշոր ռազմակայանը, իսկ 2011թ.-ին այդ երկրի տարածքում ամերիկյան հետախուզության կողմից կառուցվել է գաղտնի ռազմակայան, որտեղ անօդաչուներ են տեղակայված:
Արաբական աշխարհի մի շարք երկրներ վերջերս կրկին մեղադրում են Իրանին «շիական կիսալուսին» կամ շիական երկրների առանցք ձևավորելու մեջ`մոռանալով, որ Իրանը տասնամյակներ շարունակ`այժմ էլ մեծամասամբ շրջապատված է ԱՄՆ–ի դաշնակիցներով կամ սատելիտ–երկրներով, որոնք մեծամասամբ ունեն հակաիրանական ուղենիշներ։ Իրաքում, Աֆղանստանում տասնամյակներով գտնվում էին ամերիկյան ուժերը, Թուրքիան`ՆԱՏՕ–ի անդամ է ու Իրանի դարավոր հակառակորդը տարածաշրջանում, Ադրբեջանը գտնվում է Անկարայի արտաքին քաղաքականության ուղեծրում, Ծոցի երկրներում տեղակայված են ամերիկյան զորքերն ու նավատորմը, Պակիստանն էլ միշտ համարվել է տարածաշրջանում ԱՄՆ–ի ռազմավարական դաշնակիցը։

Ինչ վերաբերվում է Կենտրոնական Ասիային, ապա այնտեղ նույնպես ՆԱՏՕ–ն ու ԱՄՆ–ը շարունակում են ամրապնվելու քաղաքականությունը։ Իրանն այս պարագայում հենվում է շիական աշխարհի վրա ու փորձում բալանսավորել իր վրա միակողմանի ճնշումները։

Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան