Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տիգրանակերտում հզոր դամբարան է պեղվել, գտնվել են պարթևական 4 արծաթյա դրահմաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Արցախի քաղաքականապես ճանաչված չլինելն ազդում է մշակութային արժեքների հետազոտության կազմակերպմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նշեց, որ միջազգային համագործակցություն ստեղծելը բավական բարդ է:

«Արցախի իշխանություններն, ի պատիվ նախագահ Բակո Սահակյանի, առանձնահատուկ ուշադրություն են դարձնում տեղի հնագիտական աշխատանքներին: Բայց խնդիր կա ֆինանսական հնարավորությունները ընդլայնելու: Այն, որ Արցախը քաղաքականապես ճանաչված չէ, չենք կարողանում միջազգային համագործակցություն ստեղծել: Առանձին գիտնականներ գալիս են, մեզ հետ աշխատում են, բայց նրանք ներկայանում են որպես անհատ, ոչ որպես ինստիտուտ»,-ասաց Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով, Արցախի քաղաքականապես ճանաչված չլինելն ազդում է մշակութային, պատմահնագիտական արժեքների հետազոտության կազմակերպման վրա: Նա նշեց, որ միջազգային կազմակերպությունները, որոնց նպատակն է մշակույթն առաջնային համարելը, որևէ կերպ իրենց գործունեության մեջ առաջնային չեն դարձնում այն:

«Արցախը ճանաչված չէ, բայց տեղի ժողովուրդը ունի մշակույթի իրավունք: Մինչդեռ միջազգային կառույցները հակառակն են անում: Ըստ այդ կառույցների դիրքորոշման, եթե Արցախը ճանաչված չէ, ապա մշակութային ժառանգության հետազոտության կազմակերպումը նույնպես արգելված է: Հետևաբար միջազգային մակարդակով ինստիտուցիոնալ համագործակցություն ստեղծելը դժվար է: Շատերի հետ կռիվ ենք տվել` հասկացնելու, որ մշակույթի հարցում բոլորը իրավահավասար են: Տարբեր գործիչներ մեկ անգամ չէ, որ ինձ դիմել են` ասելու, որ ես ճիշտ չեմ անում Արցախում աշխատելով: Այնպիսի տպավորույուն է, թե իբր պետք է այս կամ այն միջազգային ինստիտուտի թույլտվությունը ստանանք մեր մշակութային արժեքներն ուսումնասիրելու համար»,-ասաց նա: Համլետ Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանն այդ գործում պետական մակարդակով ակտիվորեն աշխատում է: Դա նշանակում է, որ հայաստանյան իշխանությունը և համապատասխան ինստիտուտները ինչ-որ չափով պետք է լծվեն այդ քաղաքականությանը:

Անդրադառնալով հնագիտական աշխատանքներին` Համլետ Պետրոսյանը նշեց, որ սկսել են Տիգրանակերտի դամբարանադաշտի պեղումները: Արշավախումբը նախորդ տարի հզոր դամբարան է պեղել, գտել են պարթևական 4 արծաթյա դրահմաներ: Եթե այս տեմպով աշխատանքը շարունակվի, ապա նաև կգտնվեն Տիգրան Մեծի դրամները: Ֆինանսավորման ծավալի ավելացման դեպքում արշավախումբը կկարողանա այս տարի բացել Տիգրան Մեծի կառուցած ամրոցի մուտքը, որտեղ ակնկալվում է գտնել արձանագրություններ:

Արշավախումբը սկսել է պեղումները Հանդաբերդի վանքում, ցույց է տրվում Քարվաճառի իրական հայկականությունը: Հայտնաբերվել են 70-ից ավելի հայերեն արձանագրություններ, ավելի քան 120 խաչքար: Հրատարակվել է առանձին գիրք «Հանդաբերդի վանքը և նրա պեղումները»` ներկայացնելով հնագիտական աշխատանքների արդյունքները:

Շուշիի պեղումների արդյունքում էլ հնարավոր եղավ հնագիտորեն ցույց տալ, որ 12-13-րդ դարերում Հնոտի կիրճով առևտրական ճանապարհ է անցել: 

 

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ