Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը կդադարեցնի թագավորական պարտականությունների կատարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲուքինգհեմյան պալատը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները: Հունիսին կլրանա նրա 96-ամյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես ասված Է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ, «Նորին թագավորական մեծությունը, Էդինբուրգի դուքսը, որոշում Է ընդունել աշնանից այլեւս չմասնակցել պաշտոնական միջոցառումներին: Թագուհին լիակատար աջակցություն Է հայտնել նրա այդ որոշմանը»:
«Արքայազն Ֆիլիպը պլանավորված միջոցառումներին այցելելու Է մինչեւ օգոստոս՝ ինչպես միայնակ, այնպես Էլ Նորին Մեծությանն ուղեկցելով: Դրանից հետո դուքսը նոր հրավերներ չի ընդունի, թեեւ կկարողանա ժամանակ առ ժամանակ այցելել ինչ-ինչ միջոցառումների»,- հայտնել Է Բուքինգհեմյան պալատը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



