ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Ալի Լարիջանիին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ գործընկեր, խոր կսկիծով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող Գոլեստան նահանգում ածխի հանքահորում որոտացած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:



