«Կապավոր» ընկերությունը կառավարության հարկային արտոնությամբ կստեղծի 167 նոր աշխատատեղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆերդրումային ծրագրի շրջանակում կառավարությունը «Կապավոր» ընկերությանը երեք տարի ժամկետով ազատեց ավելացված արժեքի հարկի գումարների վճարումից՝ տրամադրելով հարկային արտոնություն: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է սարքավորումների ներմուծում և տեխնիկայի վերազինում:
««Կապավոր» ընկերությունն իրականացնում է շինարարական աշխատանքներ ՀՀ-ում և Արցախում: Նախատեսվում է մոտ 1 մլրդ դրամի ներդրումներ և 167 աշխատատեղի ստեղծում՝ միջինը 165 հազար դրամ աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը: Որոշման նախագիծն ընդունվեց:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



