«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կալանավորված անձի ու դատապարտյալի մոտից թմրամիջոց է առգրավվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Գ.-ին կարճատև տեսակցությունից հետո կատարված խուզարկությամբ մոտից հայտնաբերել են 2,7 գրամ սպիտակ փոշենման զանգված և մեկ ներարկիչ` լցված 2 մլգ թափանցիկ հեղուկով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նույն օրը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերվել է 16,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ և շագանակագույն երանգներով փոշեզանգված:
Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



