Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը մեղմելու համար ատոմակայանը կկանգնեցվի երկու փուլով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով այն կդադարի գործել 3-4 ամիս տևողությամբ 2017-ին և 2018-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` նշելով, որ նախապես պայմանավորվածություն է եղել ամբողջ աշխատանքը կատար ելու համար ատոմակայանը կանգնեցնել 6-7 ամսով, բայց որոշումը փոփոխվել է: «Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված իրավիճակը Հայաստանում, մենք լուրջ ուսումնասիրություններից հետո եկանք այն կարծիքին, որ ատամակայանը կարելի է կանգնեցնել երկու փուլով` երեքից չորս ամիս տևողությամբ: Առաջին երեք ամիսը` 2017-ին, երեք-չորս ամիսը` 2018-ին` դրանով մեղմելով սակագների վրա ազդեցությունը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` արդեն նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվել, ստեղծվել է Համակարգող համատեղ հանձնաժողով, որն ուսումնասիրել ու գնահատական է տվել ընթացիկ աշխատանքերին: «Ուսումնասիրությունների վերջնական արդյունքը կներկայացնենք հանրությանը 2016-ին: Ժամկետների առումով փոխադարձ համաձայնություն կա, և մենք հուսով ենք, որ նաև կկատարվի որակով աշխատանք, քանի որ «Ռոսատոմ« ընկերությունն ունի մեծ փորձ այդ բնագավառում»,-հայտնեց Երվանդ Զաքարյանը` նշելով, որ աշխատանքների բոլոր փուլերում կկատարվի մոնիտորինգ:

«Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի խոսքով` լայն համագործակցություն է ծավալվել հայ գործընկերների հետ, և աշխատանքները կատարվում են խիստ գրաֆիկով: «Քանի որ Մեծամորի ատոմակայանի չգործելու դեպքում 3 անգամ կբարձրանա էլեկտրաէնեգիայի սակագինը, փաստորեն սա նաև սոցիալական նախագիծ է, որին մենք վերաբերում ենք լրջորեն»,-նշեց Կիրիենկոն` նշելով, որ նմանատիպ աշխատանք կատարում են ոչ առաջին անգամ: «Նույն տեխնոլոգիաներով աշխատել ենք ռուսական կայանների ժամկետը երկարաձգելու ուղղությամբ` համաձայն ոչ միայն ռուսական օրենսդրությունից բխող պահանջներին, այլև ՄԱԳԱՏԵ-ի սկզբունքներին»,-ավելացրեց ռուս պաշտոնյան:

Սերգեյ  Կիրիենկոյի դիտարկմամբ` ատոմակայանի աշխատանքների երկարաձգումը չի նշանակում, որ համակարգերը բերվելու են այն նույն վիճակին, որոնք եղել են կայանի սկզբնական շահագործման փուլում, այլ դրանք համապատասխանեցվելու են ներկայիս անվտանգության պահանջներին: «Ատոմակայանը պետք է լինի ավելի անվտանգ, քան երբ այն նոր կառուցվում ու շահագործման էր հանձնվում: Մենք դիտարկում ենք նաև տուրբինների հզորության բարձրացումը, որը կտա նաև տնտեսական օգուտներ, բայց առաջին տեղում անվտանգության հարցերն են, իհարկե»,-հավելեց «Ռոսատոմի» ղեկավարը:

Մեծամորի ատոմակայանը կառուցվել ու շահագործման է հանձնվել 80-ականներին: Երկու բլոկից աշխատում է մեկը` երկրորդ էներգաբոլկը, որի շահագործման ժամկետն ավարտվում է 2017-ին: ՀՀ-ի և ՌԴ-ի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվական: Այդ նպատակով ՌԴ-ի կողմից հատկացվել են 270 միլիոն դոլարի չափով վարկային միջոցներ և ևս 30 միլիոն դոլար դրամաշնորհ:  

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԻնչ կլինի, եթե մեկ ամսով ամբողջ աշխարհում ինտերնետն անջատվիՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը «Մերձավոր Արևելքում սա կոչվում է «հրադադար»»․ Արտակ Զաքարյան Ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան դիմակայության ֆոնին՝ ՀՀ իշխանությանը հանձնարարվել է լավագույնս կատարել խամաճիկի դերը. Աբրահամյան Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը հզnր hարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակnծnւթյան պատասխան միջոց. Թրամփ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանՈրտե՞ղ է Հայաստանի վարդագույն կիրճը, որի մասին քչերը գիտենԿլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը. Լևոն Ազիզյան Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Ինչո՞ւ են մոծակները որոշ մարդկանց ավելի հաճախ խայթում, քան մյուսներինԻրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է