Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շուշանիկ Արևշատյան. «Երկրորդ անգամ էլ ամուսնալուծվեցի, բայց ամուսնուս տղան մնաց ինձ հետ». life.tert.am

ԼԱՅՖ

«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանի անցած դժվարին ճանապարհի մասին Tert.am Life–ի նախորդ հարցազրույցը մեծ արձագանք ստացավ։ Հարցազրույցի երկրորդ մասում նրա հետ խոսել ենք միայնակ մայր լինելու, 2 ամուսնալուծության, նախկին ամուսնու որդուն իր երեխայի պես մեծացնելու, իր մեծ սիրո և անձնական կյանքի հետաքրքիր դրվագների մասին, որոնց վերաբերյալ մինչև այս որևէ տեղ չի խոսել։

Իրեն բնորոշ անկեղծությամբ Շուշանիկ Արևշատյանը հետաքրքիր խոստովանություններ արեց այս զրույցի ժամանակ։

 –Տիկին Շուշանիկ, դուք բավականին բարդ ճանապարհ եք անցել՝ որպես կին կայանալու, Ձեր ռադիոն հիմնելու համար։ Այդ ամենին հասել եք միայնակ։ Տարիներ առաջ հասարակությունն ավելի կարծրատիպային մոտեցում ուներ ամուսնալուծված կանանց հանդեպ։ Ձեզ համար որքանո՞վ էր բարդ 2 երեխայի միայնակ մայր լինել։

–Իրականում, այն ժամանակ հասարակական ճնշումն ավելի քիչ էր, քանի որ 90-ականներին շատերի ամուսինները դրսում էին։ Բոլորի ընտանիքներն էին փլուզված։ Ես բաժանվել եմ 1994–ին, երբ ամուսինս գնաց արտերկիր աշխատելու և գնաց…

Ես չեմ զգացել հասարակական ճնշում, սակայն որպես մայր ունեցել եմ դժվարություններ։ Սկսած ֆինանսական խնդիրներից մինչև այն, որ իմ երեխաների վրա զգացել եմ հոր բացակայությունը։ Սակայն ես լավ մամա եմ եղել։ Որքանով կարողացել եմ հա՛մ մամա եմ եղել, հա՛մ պապա. որդուս հետ ֆուտբոլի էլ եմ գնացել, որսի էլ,  կրակելու էլ։ Ես տառապյալ մամա չեմ եղել։ Ընդունել եմ իրականությունը` ամուսին չկա, չկա, ուղղակի փորձել եմ լրացնել այդ բացը։ Հայտնի չէ` ի՞մ բախտն է ավելի բերել, թե՞ իր։ Կարծում եմ` իմ։)

Ամենաբարդը որդուս կայացման շրջանն էր` վատ  շրջապատ, տղաներ, դուրս…  Ինքն էլ իսկական տղա է, ինձ ոչինչ չէր ասում։ Երեք անգամ քթի վիրահատություն ենք արել, բայց մինչև հիմա չգիտեմ` ինչ էր եղել։ Այդ առումով հոգեբանորեն բարդ էր։ Ուժս չէր պատում, ես չէի կարող գնալ, խառնվել։ Տղաս ինքը կերտեց իր ճանապարհը։ Վերջերս եմ իմացել, որ երբ տեսնում էր` ճար չկա, զանգում էր ռադիո, տղերքին ասում։ Ինքն այդ  սատարումը գտնում էր իմ ռադիոընտանիքում։ Ես տարիներ հետո եմ իմացել, որ օրինակ, Մաքսը, Ժակը, Գլումովը ինչ–որ հարցում օգնել են իրեն։

–Տիկին Շուշանիկ, Ձեզ պես կանայք մշտապես տղամարդկանց ուշադրության կենտրոնում են լինում։ Երեխաներին մեծացնելուց հետո կյանքը վայելելու ցանկության փուլում կողակից ունե՞ք։

 –Տղամարդիկ վախենում են, անգամ, իմ դաշտ մտնել։ Կողքերս պտտվում են ու վերջ։ Մի օր ծանոթներիցս ասացի` լավ, մի՞թե գոնե մեկը չկա։ Հարցն այն չէ,  որ ես դա ուզում եմ, ուղղակի ինձ հետաքրքիր է։ Ինձ ասաց` վախենում ենք մտնել քո դաշտ, այրվենք ։) Մեկ–մեկ մտածում եմ` երևի իմ վարքագիծը փոխեմ` մտնեմ ռոմանտիկ կերպարի մեջ։

–Ձեր ամուսնալուծությունից ի վեր կողակից չե՞ք ունեցել։

 –Ունեցել եմ երկրորդ անհաջող ամուսնություն, որից ինձ մնաց ևս մի որդի`գանձս` Սաշան։ Նա ամուսնուս տղան է, այն ժամանակ 6 տարեկան էր։ Ես և այդ մարդը 2 տարի ապրեցինք իրար  հետ, բաժանվեցինք, բայց այդ տղան մնաց ինձ մոտ։  Իր պապայի հետ, գրեթե, չէ շփվում։ Ինքն իմ տղան է։ Առ այսօր ինձ մամա է ասում, այնպես որ, ես ունեմ 3 երեխա։  Հիմա 30 տարեկան է, ամուսնացած է, 2 բալիկ ունի, մենք  միասին ենք ապրում։

–Երկրորդ հիասթափությունից հետո վե՞րջ, այլևս ոչ ոք չհայտնվե՞ց ձեր կյանքում։

 –Հիասթափություն չէր։ Ինքը լավ մարդ էր, բայց իմը չէր։ Մարդը կարող է վատը լինել, բայց իմը լինել։ Հաճախ, մենք ինչ–որ բան ենք փնտրում, բայց իրականում, գոյություն ունի քոնը և ոչ քոնը։ Կարող է լինել ամենավատը, բայց քոնը։

–Ինչո՞ւ չկարողացաք գտնել ձերը։

 –Իրականում, գտա։ Մինչև հիմա գիտեմ իր տեղը, ուղղակի շատ հեռու է ինձանից։ Գժական մարդ է, իմն է, մինչև հիմա կապ ունենք իրար հետ, սակայն երևի 8 տարի է, չենք տեսնվել։

Ամբողջությամբ՝ life.tert.am

Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն