Քարաթափման պատճառով պահակակետում արգելափակված քաղաքացին վիրավորվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 3-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել Ախթալայի հերթապահ լեռնափրկարար ջոկատը:
Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս.-ն արգելափակվել է պահակակետում և ստացել թեթև մարմնական վնասվածքներ:
Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



