Թերեզա Մեյը հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեությունը դադարեցնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ներկա կազմը դադարեցրել է իր գործունեությունը: Այդ մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ելիզավետա-2-րդ թագուհու հետ հանդիպումից հետո, որի ընթացքում համաձայնեցվել է խորհրդարանի ստորին պալատը ցրելու հարցը՝ կապված հունիսի 8-ի համընդհանուր ընտրությունների հետ:
«2015 թվականին ձևավորված խորհրդարանն այժմ դադարեցրել է իր գործունեությունը և 36 օր անց երկիրը կընտրի նոր կառավարություն ու վարչապետ»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասել է Մեյը:
Նրա խոսքով, ով էլ հաղթի առաջիկա ընտրություններում, նա կբախվի ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքներով Մեծ Բրիտանիայի համար Brexit-ի լավագույն պայմաններին հասնելու խնդրին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



