Հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը կմասնակցեն Պլզենի մրցաշարին
ՍՊՈՐՏՀրաձգության Հայաստանի հավաքականի երկու անդամներ` Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը, կմասնակցեն Պլզենի միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող 48th Grand Prix of Liberation-ին այս տարի մասնակցում են նաև Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը: Մկրտչյանը կմասնակցի վազող թիրախ և վազող թիրախ խառը վազք ձևերում, իսկ Բաբայանը 10 մետր օդամղիչ հրացան ձևում:
Հայ հրաձիգների համար պայքարը կսկսվի մայիսի 4-ից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



