Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքվի ռազմավարությունը Տավուշում.Արտագաղթեցնել սահմանապահ բնակչությանը

ԲԼՈԳ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2017թ. մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:

Ավելի քիչ կրակոցներ հրաձգային զենքերից եղել են նաև Տավուշի հատվածում: Որևէ տեսակի կորուստներ չեն եղել:
Հայկական բանակի ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Շատ է խոսվում և քննարկվում ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նրանց «ակտիվությունը» Տավուշի մարզի ուղղությամբ։

Ադրբեջանը ՀՀ–ԼՂՀ դեմ գործողություններում Տավուշը կրակի տակ պահելու մի շարք «պատճառներ» ունի։
Ադրբեջանի զինված ուժերը կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանը արտագաղթել`սոցիալ–տնտեսական ծանր վիճակին, ինչի մասին Ադրբեջանը շատ լավ տեղյակ է, գումարել նաև վախի մթնոլորտ ստեղծելու ռազմավարությունը, կրակելով նաև դպրոցների, մանկապարտեզների վրա, ստիպել բնակչությանը կրակի տակ գտնվող գյուղից դեպի այլ ապահով`Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ(ներքին միգրացիա) տեղափոխվել կամ ընդհանրապես արտագաղթեցնելը ՀՀ–ից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղերում հիմնականում մնացել են ծերերը`երիտասարդների թիվը սակավաթիվ է`նրանք պետք է կամ զբաղվեն գյուղատնտեսությամբ`օգնելով ծերերին կամ դառնալ պայմանագրային, ինչը «կտրելու» է նրանց հիմնական զբաղմունքից`տնտեսական գործունեությունից ու առաջնագծում գտնվելը դառնա տեղի բնակչության հիմնական զբաղմունքը`անմշակ թողնելով դաշտերը, կրակի տակ պահելով գյուղերը «վանել» ցանկացած ներդրողի այդ գյուղում`հակառակորդի ուղիղ նշանառության տակ որևէ աշխատատեղ բացելու ցանկությունից։

Բացի այդ, անընդհատ լարվածության տակ պահել Տավուշի մարզի բոլոր սահմանային զորամասերը`առաջնագիծը`3–րդ բանակայինին թույլ չտալ օգնության հասնել Ղարաբաղին`մարտական գործողությունների վերսկսման դեպքում`ապրիլի կրկնություն` այդ միավորումները մնալու են դիրքերում`պահելու համար կրակի տակ գտնվող Տավուշի դիրքերը։ Զորքերի տեղափոխությունը թույլ չտալու համար անկանոն կրակ բացել դիրքերի ուղղությամբ`պատասխան կրակի դեպքում `կրակն ուղղել բնակելի տների, սոցիալական`դպրոցներ և այլն, օբյեկտների ուղղությամբ։ 
Չմոռանանք, որ Տավուշի մարզն ունի կարևոր, կամրջող դերակատարում`Հայաստան–Վրաստան ճանապարհների առումով։

Ադրբեջանը ցանկանում է Տավուշով անցնող միջպետական`ՀՀ–Վրաստան ճանապարհը`նրա որոշակի հատվածներ, դարձնել դժվար անցանելի ու վտանգավոր`Ոսկեպար և այլ հատվածները պահելով կրակի տակ ստիպել կառուցել պաշտպանական պատեր և շրջանցող ճանապարհներ`երկարացնելով ճանապարհը, լրացուցիչ միջոցներ ուղղել տալով բյուջեից այդ ճանապարհների շինարարության և հետագայում պահպանման ուղղությամբ։ Խախտել կոմունիկացիաները`վտանգելով մեքենաների տեղաշարժը, ինչն էլ կարող է ազդել զբոսաշրջության`ՀՀ–Վրաստան`հատկապես Թիֆլիս մեկնողների համար, հոսքի վրա։

Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա–Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղեր, գազամուղեր, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։ Այդ պատճառով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը պահելու է զգալի զինված ուժեր ու շարունակելու է իր սադրիչ գործողությունները։

Նույն ռազմավարությունն Ադրբեջանը հետագայում կարող է կիրառել նաև Նախիջևանից կրակի տակ պահելով ողջ Սյունիքը`Իրան–Հայաստան մայրուղին, Վայոց Ձորը և այլն։

Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան