«Եվրատեսիլի» 36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են Ուկրաինա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի 36 մասնակից երկրների պատվիրակություններն արդեն ժամանել են Կիեւ, ինչի մասին մայիսի 3-ին հայտնել Է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 7-ին Կիեւում: Դրա եզրափակիչը պլանավորված Է մայիսի 13-ին: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին: Մրցույթին կմասնակցի 42 երկիր:
«36 մասնակից երկրների պատվիրակություններ արդեն ժամանել են «Եվրատեսիլ-2017»-ին, 27 կոնկուրսանտներ արդեն լիամասշտաբ փորձեր են անցկացրել գլխավոր բեմի վրա»,- գրել Է Կիրիլենկոն Facebook-ի իր Էջում:
Նախօրյակին Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել Էր, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի գրեթե 400 մասնակիցներ եւ թիմերի անդամներ արդեն ժամանել են երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



