Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարս-սկեսուր դարավոր պատերազմի կանխումը

ԼԱՅՖ

InchUzem.am-ը գրում է.

Երևի աշխարհում հանդիպող ցանկացած մշակույթում հարս-սկեսուր հարաբերությունները աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ ու բնորոշ հատկանիշներով:

Հայկական մշակույթում հարս-սկեսուր ավանդական հարաբերությունները հիմնված են թունոտ հայացքների, խանդի, խոհանոցը և տղային կիսել չկարողանալու, երեխաների դաստիարակության <<ոչ ճիշտ>> կողմնորոշման և <<ոչ բարոյական>> կանացի կերպար ունենալու վրա: Նման կարծրատիպն անժխտելիորեն առկա է մեր մշակույթում ու հասարակության մեջ, չնայած որ այսօր տեսակետներն ու մտածելակերպը փոխվել են դեպի լավը, երբեմն էլ ավելի վատը:

Ինքս ամուսնացած չեմ, բայց բազմաթիվ հարս-սկեսուր <<իրար սպանոցի>> հարաբերությունների ականատես լինելով` ուզում եմ անհամեստորեն կիսվել մի քանի խորհուրդ-բացատրություններով, որոնց ի կատար ածումը հնարավոր է` դրական ազդի ձեր ապագա, ինչու ոչ, նաև ներկա հարսի կամ սկեսրոջ հետ հարաբերությունների վրա: Հարս-սկեսուր վատ հարաբերությունների <<մեղավորներ>> կարող են լինել երկուսն էլ: Այնպես, որ չի կարելի հարցը դիտարկել միայն մեկ տեսանկյունից: Կփորձեմ հարցին նայել թե սկեսրոջ, թե հարսի աչքերով.

1. Մայրական կամ կանացի խանդ

Եկեք խոստովանենք, որ մոր համար որդու ամուսնությունն իսկական, վերերկրային ուրախություն է, նամանավանդ հայկական մշակույթում: Մայրն արդեն տարիներ շարունակ սովոր է որդու կողմից, որպես իր կյանքի գլխավոր կին, մշտական մեծարանքի և սիրո արժանանալը: Ամուսնանալուց հետո տղան, իհարկե, իր սերը բաշխելու է մոր, քրոջ (եթե ունի) և կնոջ միջև: Միգուցե մայրական խանդը շատերիդ համար խորթ ու անցանկալի, անհասկանալի երևույթ է, այնուհանդերձ այն գոյություն ունի, և այն հասկանալ ու ըմբռնել կնոջ կողմից այդքան էլ սարսափելի չէ: Վերջապես չափի զգացողությունը չկորցրած մոր խանդը կարելի է հասկանալ: Նույնիսկ կարելի է մեղմացնել` որպես հարս ու որպես դուստր էլ ավելի ուշադրություն ու խնամք հատկացնելով սկեսրոջը:

2. Չարախոսություն սկեսրոջ կամ հարսի հասցեին օտար մարդկանց կամ թեկուզ բարեկամների ներկայությամբ

Սա ինձ համար անընդունելի երևույթ է: Որքան էլ որ <<սարսափելի>> լինի ձեր հարսը կամ սկեսուրը, կառաջարկեի չմոռանալ, որ սկեսուր լինելով` այդ պահին դուք առաջին հերթին ձեր որդուն և նրա ընտրությունն եք ոտատակ տալիս, հարս լինելով` ոտնատակ եք տալիս այն կնոջը, որին պարտական եք ձեր ամուսնուն մեծացնելու և ձեր կողքին տեսնելու համար: Ինչպիսի կին էլ որ լինի, նա առաջին հերթին մայր է, ինչպիսին ապագայում դուք` հարսներդ եք լինելու կամ կաք:

3.Սկեսուրը խցկվում է երիտասարդ ամուսինների համատեղ կյանք, քիթը խոթում նրանց երեխաների` իր թոռների դաստիարակության մեջ

Որպես ստաժավոր մայրիկ` ինձ համար նույնիսկ հաճելի կլինի, երբ սկեսուրս ինձ խորհուրդներ տա երեխայի խնամքի վերաբերյալ, օգնի ճիշտ խնամել ու մեծացնել նրան` դաստիարակելով որպես կիրթ ու հաստատված մարդ: Սակայն չարժե երեխային թույլ տալ անել մի բան, որ ձեր հարսը` որպես երեխայի մայր և , ի վերջո, օրինական ներկայացուցիչ, արգելել է, և հակառակը` արգելել մի բան, որը մայրը թույլ է տվել: Բնական է, որ հարսի մոտ որպես մայր և կին ինքնապաշտպանական ռեակցիան շատ ուժեղ կաշխատի: Ինչ վերաբերվում է հարսներին` չարժե արհամարհարել սկեսուրի` ստաժավոր մայրիկի անձնական փորձն ու խորհուրդները: Չեմ կարծում, որ թոռների համար նա լավագույնը չցանկանա:

4. Խոհանոցը կիսել երկու կանանց միջև անհնարին է

Նման կարծրատիպը հիմնականում ձևավորված է սկեսուրների մոտ: Նրանք իրենց <<սեփական տարածքում>> ցանկություն չեն ունենում տեսնել նոր <<վարպետների>>: Վերջիվերջո, նա այդ տարածքի տիրուհին և թագուհին է, ով իր դիրքերը այդպես հեշտությամբ չի զիջի: Բայց սրան էլ լուծում կա: Սկեսուրները հաստատ կցանկանան խոհանոցային որոշ գործեր զիջել հարսներին, չէ որ տարիներ շարունակ դրանք անելը իսկական գլխացավանք է եղել նրանց համար: Ուտեստների պատրաստումը և ընտանիքին կերակրելը ևս կարելի է կիսել` ըստ օրերի: Այս դեպքում կենցաղը չի խանգարի ընտանիքի անդորրությանը: Հաճախ բողոքներ են լինում կերակուրի համի վերաբերյալ` համեղ չէ, շատ աղի է, շատ քաղցր է, շատ կծու է կամ քիչ է: Սովորեցրեք միմյանց: Մարդիկ մինչև կյանքի վերջ դեռ սովորում են:

5. Բարոյականության վերաբերյալ կասկածները

Եթե չունեք ապացույցներ կամ էլ լուրջ հիմքեր հարսի բարոյականության վրա կասկածներ ունենալու, մի բարձրաձայնեք դրանք, նամանավանդ` օտարների ներկայությամբ:

Հուսով եմ` որոշակիորեն օգտակար եղա այս փոքրիկ խորհուրդներով:

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա Կոստանյան