Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող բանակցություններում սիրիական զինված ընդդիմությունը ներկայացնում Է 19 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:
«Աստանայի բանակցություններին մասնակցում են Սիրիայի զինված ընդդիմության 19 ներկայացուցիչներ»,- ասել Է նա:
Սիրիայի զինված ընդդիմության պատվիրակությունը գլխավորում Է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումը ներկայացնող Մուհամեդ Ալյուշը:
Մայիսի 3-ին Աստանայում մեկնարկել Է միջսիրիական բանկցությունների չորրորդ փուլը: Վաղը պլանավորված Է լիագումար նիստ: Կոնսուլտացիաներին մասնակցում են Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Հորդանանի, ԱՄՆ-ի, Սիրիայի կառավարության եւ սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



