Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր խոչընդոտ հայաստանցի վարորդների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

socialmedia.am/ Ռուսաստանում երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից: Այսինքն՝ օտարերկրյա, այդ թվում`ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով:

Հայտնի է, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ, որտեղ հիմնականում զբաղվում է տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով: Ռուսաստանում ամեն երրրորդ հասարակական տրանսպորտի կամ տաքսիի ղեկին կարող ենք տեսնել աշխատանքային միգրանտի: Հիմնականում նրանք Միջին Ասիայից են: Բայց այս ամենը շուրջ երկու ամսից փոփոխվելու է, քանի որ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները:

Ըստ այդմ, արգելվում է աշխատանքի ընդունել օտարերկյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներին: Նոր պայմանների համաձայն այս տարվա հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիները իրավունք ունեն աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում` ըստ համապատասխան կարգերի:

Նշենք, որ օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախեւառաջ պետք է դիմեն Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչություն: Ի դեպ, այս օրենքը չի վերաբերվում այն քաղաքացիներին, որոնք իրենց անձնական ավտոմեքենաներից են օգտվում, այդ թվում են նաեւ զբոսաշրջիկները: Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի եւ տաքսիների վարորդներ:

Իսկ եթե գործատուն համարձակվի աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացու, ապա պետք է վճարի պետական տուգանք` 50 հազար ռուբլիի չափով: Այժմ միգրանտ-վարորդները, որոնք Ռուսաստանում աշխատում են որպես վարորդ, ունեն ընդամենը երկու ամիս ավտոդպրոց դիմելու, անհրաժեշտ քննությունները հանձնելու եւ ռուսական վարորդական իրավունք ստանալու համար:

Բացի այդ՝ այս օրերին դիմելու դեպքում հնարավոր է, որ նրանք չկարողանան տեղավորվել ժամանակի մեջ, քանի որ Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունը հարցում է անելու տվյալ երկիր, որպեսզի ճշտի՝ արդյո՞ք քաղաքացին այնտեղ ստացել է վարորդական իրավունք, թե՞ ոչ:

Բնականաբար, օրենքի այս փոփոխությունը դժգոհություններ է առաջացրել աշխատանքային միգրանտների մոտ: Բանն այն է, որ նրանք իրենց երկրներում վարորդական դասընթացների են հաճախում, քննություն հանձնում, պետական վճարներ կատարում, իսկ հիմա ստիպված են լինելու օտար երկրում կրկին դասերի մասնակցել, քննություն հանձնել եւ ավելի շատ գումարներ ծախսել` վարորդական իրավունք ձեռք բերելու համար:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընթացքում ընկերություններ կան, որոնք սկսել են աշխատանքի ընդունել միայն այն քաղաքացիներին, որոնք ունեն ռուսական վարորդական իրավունք: Օրինակ` տաքսի ծառայություններ կան, որտեղ աշխատում են միայն Ռուսաստանի քաղաքացիները:

Վերջերս էլ Մոսկվայի ավտոբուսային ընկերություններից մեկի ղեկավարությունը պարտադրել է իր աշխատակիցներին փոխել վարորդական իրավունքի վկայականը ռուսականով: Աշխատակիցներից շատերը հրաժարվել են` պատճառաբանելով, որ գումարներ ու մեծ ժամանակ են ծախսելու դրա համար:

Արդյունքում նրանց մեծ մասն ընկել է կրճատման տակ: Սա զարմանալի չէ, քանի որ օրենքի այս փոփոխության մասին խոսվում էր դեռեւս 2013 թվականից:

Ի դեպ, ավագ սերունդի ներկայացուցիչները` 45-ն անց, որոնք կապ են ունեցել խորհրդային դպրոցի հետ եւ լավ տիրապետում են ռուսերենին, արագ են ընկալում նյութերը:

Իսկ ահա երիտասարդ աշխատանքային միգրանտների համար դժվար է հասկանալ դասախոսի խոսքը, եւ նրանք նախընտրում են պատասխանները սովորել գրքերից, ինչը վատ է անդրադառնում քննությունների արդյունքների վրա:

Այս ամենի արդյունքում աշխատանքային միգրանտների մի զգալի մասը, որը ֆինանսական միջոցներ չունի՝ վարորդական դասընթացներին հատկացնելու համար, ամռանը կմնա առանց աշխատանքի: Նրանց մի մասը հնարավոր է՝ փոխի աշխատանքը` նախընտրելով զբաղվել շինարարությամբ, մի մասը կսկսի անօրինական տաքսի վարել, իսկ մի մասն էլ կվերադառնա հայրենիք:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Ռուսաստանում վարորդական իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ վճարումների չափը կազմում է մոտ 29 հազար ռուսական ռուբլի` շուրջ 250 հազար դրամ: Ըստ այդմ, ավտոդպրոցում դասընթացներին մասնակցելու արժեքը կազմում է 20 հազար ռուբլի՝ 200 ռուբլի լուսանկարի, 1000 ռուբլի` բուժզննման, 50 ռուբլի` վարորդական իրավունքի կազմի, 1360 կամ 1560 ռուբլի՝ Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչության պլաստիկ ձեւով իրավունքի վկայականի եւ 2500 ռուբլի՝ քննության վերահանձնման համար:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ