Սեւանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 18 սանտիմետրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ նաեւ մայիսի առաջին օրերի ընթացքում, որին նպաստում են ինչպես ձնհալը, վարարումները, այնպես էլ՝ առատ տեղումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի մայիսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 71 սանտիմետր բարձրության վրա, ինչը 25 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սեւանը բարձրացել է 18 սանտիմետրով: Նույն ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 27 միլիոն 259 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվում է փոփոխական ռեժիմ՝ ջրի ելքերի աստիճանաբար ավելացմամբ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



