«Ժողովուրդ». Օլիգարխ-ֆեոդալների ինստիտուտը կշարունակի որոշիչ լինել նույնիսկ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի դեպքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովոտդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ իշխանությունները որոշել են, թե ինչպես պետք է կազմակերպվեն խորհրդարանական հարյուր տոկոս համամասնական կարգով անցկացվելիք ընտրությունները, որպեսզի օլիգարխ-ֆեոդալների ինստիտուտը շարունակի իր որոշիչ դերակատարությունն ունենալ: Իշխանությունները նախատեսում են համամասնական ընտրություններն այնպես կազմակերպել, որ երբ ընտրողը իր ձայնը տա տվյալ ընտրատարածքում քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուին (որի անունը կլինի ընտրացուցակում), այդ քվեն մեխանիկորեն ստանա կուսակցությունը:
Այլ կերպ ասած՝ չի լինի մեծամասնական ընտրակարգ, կլինի համամասնական՝ «մեծամասնականի շարժիչով»: Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի անդամ, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտնեց, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներում նման տարբերակ քննարկվում է։ Բայց այն Սահմանադրությամբ չի կարգավորվում այլ ընտրական օրենսգրքով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



