Քաբուլում մահապարտը գրոհել Է ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն Է իրականացրել ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչների շարասյան մոտ: Հարձակման զոհ Է դարձել առնվազն ութ մարդ: Նշվում Է ամերիկացի երեք վիրավոր զինվորների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ութ զոհվածների մասին BBC-ին հայտնել Է կառավարության ներկայացուցիչը: Եվս 25 մարդ վերքեր են ստացել, նրանք հիմնականում տեղացի բնակիչներ են:
ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապիտան Բիլ Սալվինը Reuters գործակալությանը հայտնել Է, որ վիրավորվել են ամերիկացի երեք զինծառայողներ: Նա ճշտել Է, որ զրահափոխադրիչները գրոհից հետո կարողացել են վերադառնալ ռազմակայան:
«Ֆրանսպրես»-ը նշում Է, որ պայթյունն առավոտյան որոտացել Է Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատնից ոչ հեռու: Գրոհի թիրախը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության զրահափոխադրիչների շարասյունն Էր: Պայթյունը ոչնչացրել կամ վնասել Է մի քանի ավտոմեքենա, որոնք գտնվում Էին անցնող շարասյան մոտ:
Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը:
1
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
2
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ
3
ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
4
Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային
5
Արծվի արձանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է



