Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նույնիսկ վարդագույն ակնոցներով հնարավոր չէ «հենվել» պաշտոնական վիճակագրությանը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև օրեր առաջ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պաշտոնապես հայտարարեց, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել, սակայն մինչ օրս պետական կառույցների կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ պարզաբանում չներկայացվեց այն մասին, որ եթե տվյալ գյուղմթերքը պաշտոնապես չի ներկրվել, ապա ինչպես է ողողել ողջ հայկական շուկան:

ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Ն. Առաքելյանն այս մասին նշեց, որ իրենք կարող են տեղեկություն տալ միայն ՍԱՊԾ բազայում առկա տվյալների շրջանակներում, իսկ այլ տեղեկատվության չեն տիրապետում: Ուստիև չեն կարող պատասխանել հարցին, թե եթե պաշտոնապես չի ներկրվել Հայաստան, ապա ինչպես է հայտնվել հայկական շուկայում:

Խոսելով Թուրքիայից և Ադրբեջանից ներկրվող սննդամթերքի և գյուղմթերքի ծավալների մասին, նա նշեց նաև, որ կրկին պաշտոնական տվյալների համաձայն Կառավարության որոշմամբ մինչև 2013 թ. թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական և բուսական հումքի ու մթերքի ներկրումն արգելված է եղել: Այստեղ կրկին հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում՝ մինչև 2013 թվականը նույնպես հայաստանյան սուպերմարկետներում և մեծածախ ու մանրածախ շուկաներում թուրքական գյուղմթերքի պակաս ընդհանրապես չի եղել:

ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղարը ներկայացնելով կրկին ռիսկային երկիր համարվող Պակիստանից Հայաստան ներմուծվող սննդամթերքի մասին, նշեց, որ այս տարի Պակիստանից Հայաստան է ներկրվել բրինձ, մանդարին, պղպեղ, քունջութի սերմ, որոնք բոլորն էլ լաբորատոր փորձաքննության են ենթարկվել:

Այս ամենից բացի դեռևս բաց է մնում այն հարցը, թե իրականում ովքեր են ռիսկային համարվող երկրներից սննդամթերք ներկրելու փորձեր անում և արդյոք նրանք չեն գիտակցում, որ իրենց պատճառով հասարակության շրջանում ավելորդ լարվածություն է առաջանում: Բացի այդ, նման ճանապարհով գումար աշխատելը նույնպես ինչ–որ տեղ խոսում է ազգային արժանապատվության բացակայության մասին, իսկ մեզ մնում է մեկ անգամ ևս ահազանգել սպառողներին, որ սննդամթերք ձեռք բերելուց առաջ իրազեկվեն, թե ինչ են գնում և նոր միայն կատարեն անհրաժեշտ գնումը, քանի որ չի բացառվում, որ հայկական շուկայում լինեն նաև այնպիսի սննդամթերքներ, որոնք կրկին պաշտոնական վիճակագրությունից ու ստուգումներից դուրս մնացածների ցանկում եղած լինեն:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ