Թուրքիայի քրդական կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը ապրիլի 16–ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար դիմել է Սահմանադրական դատարան։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ HDP–ի անունից կուսակցության փոխնախագահ Ֆաթմա Քուրթուլանը Սահմանադրական դատարան դիմած հայցում նշել է, թե հանրաքվեի ընթացքում խախտվել են Սահմանադրության մի շարք կետեր, որի համար անհրաժեշտ է հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչել։
Նշենք, որ ապրիլի 16–ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո»–ն ստացել էր 51.4 տոկոս։ Ընդդիմությունը վիճարկում է այս թվի ճշգրությունը՝ պնդելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անթույլատրեի քայլով անվավեր քվեաթերթիկները հաշվել է «այո»–ի օգտին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



