Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկիր մոլորակի 10 ամենափոքրիկ պետությունները

ՖՈՏՈ

Մեր կապտականաչ Երկիր մոլորակի տարբեր երկրներում ապրում են միլիարդավոր մարդիկ: Կան պետություններ, որոնք չափազանց փոքրիկ են: Սակայն դրանց չափսերին խաբվել պետք չէ, քանի որ դրանցից շատերը հարուստ պատմություն և գեղատեսիլ լանդշաֆտներ ունեն:

1. Գրենադա

Գրենադան մինի-երկրներից ամենափոքրիկն է: Դրա բնակչությունը կազմում է մոտ 107 հազար մարդ 344 քկմ-ի վրա: Այս երկիրը հայտնի է իր համեմունքներով: Գրենադան մշկընկույզ արտահանող ամենախոշոր կետն է աշխարհում: Ի դեպ՝ ասում են, որ դրա հոտը տարածված է ողջ կղզում: Սպորտային խաղերից Գրենադայում նախընտրում են կրիկետը:

2. Մալթա

Մալթայում 315 քկմ տարածքի վրա ապրում է շուրջ 420 հազար մարդ, ինչն այն դարձնում է ծայրաստիճան բնակեցված: Մալթան կազմված է երեք մասերից՝ Կոմինո, Գոզո և հենց Մալթա: Այստեղ են գտնվում Կալիպսոյի քարանձավները, որտեղ նա պահել է Օդիսեյին և նրան անմահություն խոստացել:

3. Մալդիվներ

Մալդիվները կազմված է 1192 կղզիներից, որոնցից միայն 200-ն են բնակեցված: Այդ բոլոր կղզիները «հավաքված են» 26 աթոլների մեջ: Մալդիվները անկախացել է 1965 թ. և այժմ ունի 367 հազար բնակչություն և 300 քկմ տարածք: Տեղի ամենամեծ խնդիրը կլիմայական փոփոխականությունն է:

4. Սենթ-Քիթս և Նևիս

Երկիրը, որը կազմված է միայն երկու կղզիներից, գտնվում է Կարիբյան ծովի արևելյան հատվածում: Տարածքը բավականին մեծ է՝ 261 քկմ, իսկ բնակչությունը՝ 55 հազար մարդ: Նահանգների հիմնադիրներից Ալեքսանդր Համիլթոնը լույս աշխարհ է եկել հենց այստեղ:

5. Լիխտեյնշտեյն

37 հազար բնակչություն և 160 քկմ տարածք ունեցող այս պետությունը գտնվում է Ավստրիայի և Շվեյցարիայի միջև: Այն հայտնի է իր անվտանգությամբ, հանցագործությունների նվազագույն մակարդակով: Վերջին հանցագործությունը արձանագրվել է 1997 թվականին:

6. Սան-Մարինո

Այս երկիրը հնագույն անկախ պետություններից մեկն է: Այստեղ ապրում է 32 հազար մարդ 59 քկմ տարածքում: Սան-Մարինոն հանելուկային հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հետ: 1861 թ. կառավարությունը նախագահ Լինկոլնին նամակ ուղարկեց՝ հարցնելով, թե չի ուզում արդյոք դաշինք կնքել իրենց հետ՝ փոխարենը Սան-Մարինոյի պատվավոր քաղաքացու կոչում ստանալով: Լինկոլնը համաձայնեց:

7. Թուվալու

Թուվալուն առաջ կոչվում էր Էլիսի կղզիներ: Գտնվում է Ավստրալիա մայրցամաքից հյուսիս-արևելք: Տասհազարավոր բնակչության համար այստեղ գործում է միայն մեկ հիվանդանոց: Երկրի տարածքը 26 քկմ է: Սա մեկուսի երկիր է, օրինակ՝ 2010 թ. Թուվալու եկել է 2000 մարդ, որոնց 65%-ը բիզնեսային գործերը կարգավորելու համար:

8. Նաուրու

Սա կղզի է, որը գտնվում է Ավստրալիայից արևելք: Նաուրույի 21 քկմ տարածքի վրա ապրում է շուրջ 10 հազար մարդ: Ճիշտ է, երկիրը շատ գեղեցիկ է, բայց աշխատատեղերի մեծ խնդիր կա: Այստեղ աշխատանքով ապահովված է բնակչության միայն 10%-ը, և նրանք բոլորն էլ աշխատում են կառավարության համար: Բնակչությունը տառապում է ճարպակալմամբ (կանանց՝ 93%-ը և տղամարդկանց՝ 97%-ը) և շաքարային դիաբետով (40%-ը):

9. Մոնակո

Մոնակոն սահմանակից է Ֆրանսիային, իսկ դրա դրոշը հեշտ է շփոթել ինդոնեզական դրոշի հետ: Ֆուտբոլային Stade Louis II խաղադաշտում տեղավորվում է բնակչության ուղիղ կեսը: Երկրի տարածքը 2 քկմ է, ընդհանուր բնակչությունը կազմում է 32 հազար մարդ:

10. Վատիկան

Վատիկանը գտնվում է «հավերժական» քաղաք Հռոմում: Տարածքը 0,5 քկմ է, բնակչությունը՝ 800 մարդ, որոնցից միայն 450-ը իրական քաղաքացիություն ունի: Ինքնիշխանություն Վատիկանը ստացել է 1929 թ.: Այն տպում է իր փոտային նամականիշերը, ունի հեռախոսակոդ, անձնագիր և տրանսպորտային համակարգ: Վատիկանն ունի նաև դրոշ և հիմն, սակայն հարկային համակարգ՝ ոչ:

Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի