Սպիտակ տունը մեղմել է դպրոցական սնունդի ստանդարտները, որոնք Օբաման էր ներդրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը թուլացրել է նախկին առաջին տիկին Միշել Օբամայի առաջ մղած՝ դպրոցական սնունդի ստանդարտների հսկողությունը։ Դպրոցներում առողջ սնունդի մասին դաշնային օրենքը Բարաք Օբաման ստորագրել էր 2010-ին, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Գյուղատնտեսության նախարար Սոննի Պերդյուն չեղարկել է սննդի մեջ աղի պարունակության սահմանափակումը, մեղմել ամբողջահատիկ սննդամթերքի նկատմամբ պահանջները, նաեւ նորից թույլատրել ճաշացանկում քաղցրացված կաթի գործածումը։
«Եթե երեխաները հրաժարվում են սննդից ու այն թափվում է աղբամանը, նրանք միեւնույն է չեն ստանում սննդարար նյութեր, դրանով իսկ իմաստազրկելով ամբողջ ծրագիրը»,- ասել է նախարարը։
Ըստ Առողջ դպրոցական սննդի մասին օրենքի՝ դպրոցական ճաշացանկում պետք է ավելանար մրգերի, բանջարեղենի ու ամբողջահատիկ սննդամթերքի քանակն ո ւ նվազագույնի հասցվեր տրանսյուղերի ու աղի պարունակությունը։ Կառավարությունը համաձայնում էր ֆինանսավորել անվճար սնունդը, միայն եթե այն համապատասխաներ այդ պահանջներին։



