Երևանի Մանթաշյան փողոցում 12 - ամյա տղա է վրաերթի ենթարկվել (տեսանյութ)
ՎԻԴԵՈNews.am-ը գրում է.
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Մանթաշյան փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 12-ամյա Էրիկ Մարգարյանին:
Երեխան թեթեւ վնասվածքներ է ստացել եւ Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բուժկենտրոն:
Mercedes-ի վարորդը՝ 1988 թվականին ծնված Գարիկ Խաչատրյանը, փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել տուժածին: Երեւանի ՊՊԾ աշխատակիցը մեր թղթակցին տեղեկացրել է, որ երեխան փողոցը հատել է չթույլատրված հատվածով, ականատեսների խոսքով էլ՝ վարորդը չի գերազանցել թույլատրելի արագությունը:

Շարունակությունն՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



