Գերմանիայի պաշտպանության նախարարը չեղարկել է ԱՄՆ այցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չեղարկել է ԱՄՆ այցը, որպեսզի ուսումնասիրի զինծառայողի ձերբակալության գործը, ում կասկածում են պետության անվտանգությանը սպառնացող հանցագործություններ նախապատրաստելու մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆոն դեր Լյայենը ծրագրում էր ԱՄՆ այցելել մայիսի 3-4-ը` Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի եւ այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպելու համար:
Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի դատախազությունն անցյալ շաբաթ ձերբակալել է բունդեսվերի 28-ամյա ավագ լեյտենանտին: Նշվում է, որ ձերբակալվածը ցուցակագրել է անձանց, որոնց ցանկացել է սպանել` քաղաքական հայացքների չհամընկնելու պատճառով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



