ՆԱՏՕ-ն 1 մլրդ եվրո արժողությամբ նոր գլխավոր գրասենյակ կտեղափոխվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ն պաշտոնապես նոր գլխավոր գրասենյակ կտեղափոխվի մայիսի 25-ին կայանալիք դաշինքի պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Դա հաստատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` ամփոփելով Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ հանդիպումը:
«Մայիսին առաջնորդների հանդիպման ժամանակ տեղի կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի նոր շինությունը մեզ հանձնելու հանդիսավոր արարողությունը` Բելգիայի կառավարության կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին», - հայտնել է նա:
ՆԱՏՕ-ի նոր համալիրը հսկայական կիսակլոր ապակե շինություն է եւ զբաղեցնում է 41հա տարածք, դրա գրասենյակային տարածքները կազմում են 245 հազար ք/մ: Այստեղ կտեղակայվեն ՆԱՏՕ-ի 29 (Չեռնոգորիայի անդամակցությունը դաշինքին վավերացնելուց հետո) գործընկեր պետությունների առաքելություններ: Միաժամանակ այստեղ ավելի քան չորս հազար մարդ կաշխատի:



