Սոչիում սկսվել են Պուտին եւ Մերկելի բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել առավել խնդրահարույց հարցերը՝ Ուկրաինան եւ Սիրիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք կարող չօգտվել այս այցից եւ չխոսել երկկողմ հարաբերությունների, առավել խնդրահարույց կետերի մասին, նկատի ունեմ Ուկրաինան եւ Սիրիան ու գուցեեւ ինչ-որ այլ տարածաշրջաններ»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով բանակցությունները նեղ կազմով:
Պուտինը ջերմորեն ողջունել Է գերմանական պատվիրակությանը Սոչիի իր նստավայրում: «Շատ շնորհակալ եմ, որ դուք հնարավոր համարեցիք այցելել մեզ, տեղեկացնել այն մասին, թե ինչպես Է ընթանում «քսանյակի» հանդիպման նախապատրաստումը,- ասել Է նա:- Բարի գլաուստ»:
Մերկելը համաձայնել Է առավել հրատապ գործերը, մասնավորապես, Ուկրաինայի, Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը քննարկելու անհրաժեշտությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



