Շոն Փենի որդին իրեն փորձել Է Fendi-ի մոդելի դերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի դերասան Շոն Փենի որդին՝ 23-ամյա Հոփերը, մասնակցել Է Fendi-ի նորաձեւության տան գովազդային արշավին: Տեսահոլովակը, որում նա հանդես Է գալիս գլխավոր դերում, հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա ներկայացրել Է տղամարդկանց համար նախատեսված արեւապաշտպան ակնոցների հավաքածուն: Սցենարի համաձայն, Փեն-Կրտսերը քայլում Է օդանավակայանով, զբոսնում քաղաքում, իսկ այնուհետեւ այցելում Է երեկույթ եւ նորաձեւության ցուցադրության: Անկախ գտնվելուց վայրից, հերոսը միշտ կրում Է իտալական նորաձեւության տան ֆիրմային իրերը:
Fendi նորաձեւության տունը 1926 թվականին հիմնադրվել Է Հռոմում: Այս բրենդի ներքո վաճառվում են հագուստ, կաշվից եւ մորթուց պատրաստված արտադրանք, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ պարֆյումերիա: Ներկայում ֆիրման մտնում Է LVMH հոլդինգի կազմի մեջ: 1960-ական թվականների կեսերին ընկերությունը համագործակցում Է գերմանացի մոդելագործ Կարլ Լագերֆելդի հետ, որը նաեւ Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրենն Է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



