ՉԺՀ-ն ԱՄՆ-ից պահանջել Է դադարեցնել THAAD ՀՀՊ համակարգի տեղակայումը Հարավային Կորեայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանը պահանջել Է անհապաղ դադարեցնել ամերիկյան THAAD (Terminal High Altitude Area Defense) զենիթահրթիռային համալիրը մարտական շահագործման հանձնելու գործընթացը Հարավային Կորեայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«THAAD-ի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումն անփոփոխ Է: Մենք դեմ ենք ԱՄՆ-ի կողմից Կորեայի Հանրապետությունում այդ համակարգի տեղակայմանը եւ համապատասխան կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այդ գործընթացը: Մենք պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մեր շահերի պաշտպանության համար»,- նշել Է նա: Ավելի վաղ Կորեայի Հանրապետությունում THAAD-ը մարտական հերթապահության կանգնեցնելու վերաբերյալ տեղեկատվությունը ՏԱՍՍ-ին հավաստել Է երկրում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարության մամուլի ծառայության պետ գնդապետ Ռոբ Մենինգը:
THAAD ցամաքային համակարգը նախատեսված Է թռիչքի հետագծի միջին հատվածի ավարտական փուլում եւ թիրախին մոտենալիս բալիստիկ հրթիռների գլխամասերի կալանման համար: Այն կոչված Է ապահովելու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զորքերի, ինչպես նաեւ քաղաքների եւ կարեւոր օբյեկտների պաշտպանությունն ինչպես փոքր հեռահարության, այնպես Էլ ռազմավարական բալիստիկ հրթիռներից:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



