Հայտնիների քեֆը` Գրիգորի և Հռիփսիմեի որդու մկրտությանն ու մատաղին. Tert.am Life
ՖՈՏՈTert.am Life-ը գրում է
Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդու` Ռոբերտոյի առաջին լուսանկարները։Ինչպես և Հռիփսիմեն հայտնել էր, փոքրիկի` 40 օրականը լրանալուց հետո ծնողները մկրտել են նրան։
Փոքրիկ Ռոբերտոյի քավորը Հռիփսիմեի քրոջ ընտանիքն է։ «Էդգարն ու Նաիրան նաև Ալբերտոյիս քավորն են»,– ասաց Հռիփսիմեն։
Ռոբերտոյի մկրտությունը կայացել է Սուրբ Հակոբ եկեղեցում, այնուհետև ծնողները մեծ քեֆ են արել ռեստորանային համալիրներից մեկում։ Երգչուհին նշեց, որ խնջույքը շատ լավ է անցել։ Մինչև ուշ գիշեր ընկերների հետ տոնել են իրենց ուրախությունը։

Ռոբերտոյի մկրտությունը, սակայն, խնջույքի միակ առիթը չէր։ Նախորդ ամիս Գրիգորի և Հռիփսիմեի ավագ որդին` Ալբերտոն, հայտնվել էր հիվանդանոցում։ «Ալբերտոյի մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան։ Շատ դժվարի օրեր ենք հաղթահարել։ Փառք Աստծո, հիմա ամեն բան լավ է։ Խոստացել էինք մատաղ անել, երբ ամեն բան ավարտվի»,– նշեց երգչուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



