ԵՄ-ն Brexit-ից հետո չի դիմանա ընտրություններում լե Պենի հաղթանակին. Ֆրանսիայի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը չի դիմանա ընտրություններում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի հաղթանակի հետեւանքներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը հայտնել Է Libռration թերթի մայիսի 3-ի հատուկ թողարկման մեջ:
«Իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց թուլացած ԵՄ-ն չի դիմանա նոր հարվածին՝ Ֆրանսիայում բացահայտ եվրատյաց դիրքորոշմամբ կառավարության իշխանության գալու տեսքով»,-Ֆրանսիայի վարչապետի հայտարարությունից մեջբերում Է արել Reuters գործակալությունը: Քաղաքական գործիչը նաեւ վերստին հորդորել Է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել «Հառաջ» շարժման հիմնադիր, կենտրոնամետ Էմանուել Մակրոնի օգտին:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված Է մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



