Մադուրոյի հակառակորդները դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Կարակասում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎենեսուելական ընդդիմության կողմնակիցները մայիսի լույս 2-ի գիշերը դատարկ կաթսաների երթ են կազմակերպել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանք այդ կերպ են արտահայտում իրենց բողոքը Սահմանադիր ժողով գումարելու երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշման դեմ: Այդ մարմինը կարող Է վերափոխել պետական կառավարման համակարգը եւ փոփոխություններ մտցնել Բոլիվարական Հանրապետության հիմնական օրենքում: Ավելի վաղ այն գումարվել Էր 1999 թվականին:
Հազարավոր վենեսուելացիներ են հարվածում դատարկ կաթսաներին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով Մադուրոյի նոր նախաձեռնությանը: Երթի անցկացման կոչ Է արել «Ժողովրդավարական մինասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիան, որը վերահսկում Է երկրի խորհրդարանը:
Մայիսի 1-ին Վենեսուելայում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց փողոցային ակցիաներ իշխանությունների քաղաքականության դեմ: Միայն Կարակասում դրանց ընթացքում տուժել Է շուրջ 40 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



