ԱՄՆ-ի USS Cheyenne հարվածային սուզանավը մտել Է Ճապոնական նավահանգիստ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Cheyenne ատոմային հարվածային սուզանավը մայիսի 2-ին մտել Է Ճապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու Սասեբո ռազմածովային բազա: Ինչպես պաշտոնապես հայտարարել Է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը, սուզանավում Է 138 մարդուց բաղկացած անձնակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պաշտոնապես սուզանավը նավահանգիստ Է մտել պաշարները համալրելու եւ անձնակազմի հանգստանալու համար, մինչդեռ այդ ջրատարածքում Cheyenne-ի հայտնվելը կապում են ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված ճգնաժամի հետ:
Ներկայում Ճապոնական ծովում Է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Carl Vinson ավիակրի գլխավորությամբ: Դրա կազմում են նաեւ հրթիռային մի հածանավ եւ երկու հրթիռային Էսկադրային ականակիրներ: Նավախմբին ուղեկցում Է USS Michigan սուզանավը: Այն զինված Է Tomahawk թեւավոր հրթիռներով, ինչպես եւ այժմ Սասեբոյում գտնվող Cheyenne սուզանավը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



