Հայտնի է դարձել Սպիտակ տանը Թրամփի ու Աբբասի հանդիպման օրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 3-ին Սպիտակ տանը կընդունի Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերին։
Նրա խոսքով հանդիպումը կկայանա ԱՄՆ պաղեստինյան առաջնորդի պաշտոնական այցելության շրջանակում։
Այն մասին, որ Թրամփը Աբբասին հրավիրել է այցելել Սպիտակ տուն, հայտնել էին մարտի 10-ին։ Երկու առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել։ Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել երեք տարի առաջ ընդհատված ՝պաղեստինա- իսրայելական կարգավորման գործընթացի վերականգնման ուղիները։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



