Իրանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 9-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի երկրորդ փուլի թեման կլինեն քաղաքական-մշակութային հարցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի 12-րդ նախահագահական ընտրությունների ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Էհսան Գազի-զադե Հաշեմին, հաղորդում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ հաջորդ ուրբաթ օրը՝ մայիսի 5—ին, ուղիղ եթերում տեղի կունենա Իրանի նախագահի 6 թեկնածուների հեռուստաբանավեճի երկրորդ փուլը։ Անցյալ ուրբաթ օրը եւս Իրանի նախագահի թեկնածուներն ուղիղ եթերում անցկացրել են առաջին հեռուստաբանավեճը։ Թեման սոցիալական քաղաքականությունն էր։
Հեռուստաբանավեճի երրորդ (վերջին) փուլը տեղի կունենա մայիսի 12-ին։ Այն նվիրված կլինի երկրի տնտեսական խնդիրներին։
Իրանի նախագահի պաշտոնին հավակնում է 6 թեկնածու՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին, Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բագեր Գալիբաֆը, Իրանի արդյունաբերության նախկին նախարար Մուստաֆա Հաշեմի Թաբան, երկրի մշակույթի նախկին նախարար Մուստաֆա Միրսալիմը եւ դամբարանի պահապան Ռեզա Իբրահիմ Ռայիսին։



