Նայեք, վայելեք ու անցեք առաջ. Նաիրա Մովսիսյանը` ընտրյալի մասին
ՖՈՏՈ Life.panorama.am-ը գրում է
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի անձնական կյանքը հաճախ շատ բաց է եղել հանրության առաջ: Նրա յուրօրինակ ամուսնությունը, ապա կարճ ժամանակ անց ամուսնալուծությունը, որից հետո նաեւ երեխա ունենալն ու արդեն նախկին ամուսնու հետ լարված հարաբերություններն անդադար քննարկվել են ու հասանելի դարձել հանրությանը: Մշտապես բաց ու անկեղծ դերասանուհին, սակայն, վերջին շրջանում, գուցեւ հասկանալի պատճառներով չի ցանկանում խոսել անձնական կյանքի մասին, մինչդեռ չի խուսափում նաեւ մի տղամարդու հետ թեւանցուկ քայլել երեւանյան մարդաշատ փողոցներով:
Այս շրջանում դերասանուհու անձնական կյանքում տիրող իրավիաճկի մասին տեղեկություններ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Նաիրա Մովսիսյանի հետ: Հարցին, թե ո՞վ է այն տղամարդը, որը չի վրիպել մարդկանց ուշադրությունից, պատասխանեց.
«Չեմ ուզում մեկնաբանել: Նայեք, վայելեք ու անցեք առաջ: Ընտրյալ ունենալուս լուրերը չեմ ուզում ոչ հերքել, ոչ էլ հաստատել: Թող ուշադրություն չդարձնեն ինձ ու իմ անձնական կյանքին»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



