Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածի 4 կմ-ում «ՎԱԶ 21-06» մակնիշի 53 SL 838 պետհամարանիշի (վարորդ՝ 1999 թ. ծնված Ռ. Մ.) ավտոմեքենան գլորվել (մոտ 8 մ) Մեղրիի գետի կիրճը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



