Վենեսուելայի նախագահը 60%-ով բարձրացրել է նվազագույն աշխատավարձը բողոքի ցույցերից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձը միանգամից 60%-ով բարձրացնելու մասին : Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մայիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կկազմի 65.021 բոլիվար՝ 40.638 բոլիվարի փոխարեն:
Այս բարձրացումն արդեն այս տարվա մեջ երրորդն է և տեղի է ունենում բարձր գնաճի ֆոնին։ Վենեսուելայում պաշտոնապես արձանագրված փոխարժեքը մնում է 10 բոլիվար՝ 1 դոլարի դիմաց:
Ապրիլի 4-ից Վենեսուելայում անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր։ Վերջին տվյալների համաձայն՝ դրանց արդյունքում զոհվել է մոտ 30 մարդ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



