Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ բանակցությունների գնացել է առանց գլխաշորի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առանց գլխաշորի ժամանել է Սաուդյան Արաբիայի Սալման թագավորի հետ բանակցության վարելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Independent»-ը, Մերկելին Ջիդդա քաղաքում դիմավորել է Սալման թագավորը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Արևմտյան մի շարք այլ երկրների կին ղեկավարներ ու քաղաքական գործիչները նախկինում ևս հրաժարվել էին Սաուդյան Արաբիա այցելության ընթացքում գլխաշոր կրել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես «դրես կոդի» պահպանումից խուսափել է, երբ ժամանել է Էր-Ռիյադ՝ հայտնելով, որ իր քայլով կներշնչի Սաուդյան Արաբիայում ճնշված կանանց:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



